Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայ հեքիաթագրի երկրորդ միջազգային հաղթանակը՝ 3 ամսում

Հայ հեքիաթագրի երկրորդ միջազգային հաղթանակը՝ 3 ամսում
26.09.2026 | 15:42

(Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթի դափնեկիր)

Երեք ամսում՝ երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիական մրցույթում հաջողություն գրանցելուց հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի Եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացրած «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։
Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հայ հեղինակին, ուշագրավ դիտարկում է արել.
«Մեր օրերում տղամարդ հեքիաթագիրները մեծ հազվադեպություն են։ Գիտեմ, որ տղամարդիկ սիրում են հեքիաթներ լսել, բայց հեքիաթներ գրել՝ այն էլ հումորով, վառ, նրբորեն ու միաժամանակ նրբանկատորեն, քչերին է տրված... Էլֆիքն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, քննարկում, երբեմն կատակով «կսմթում» նրան, դրդում մտորումների, հրահրում, բայց միշտ՝ անսահման սիրով։ Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն առանձին աշխարհ է»։
Ուզբեկստանից հայտնի մանկագիր Ելենա Մակարովան առանձնացրել է հեղինակի «Փետրվարի 30» գիրքը՝ ընդգծելով «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայական խորքը.
«Կարելի է սեփական կյանքն ապրել իմաստավորված յոթ օրվա ընթացքում, ու կարելի է ապրել նաև յոթանասուն տարի։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում»։
Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումը, նրա կարծիքով, դարձավ «առաջին քայլը, առաջին աստիճանը դեպի Էլֆիքի նման նոր արևի ծագումը»։
Իր շնորհակալական խոսքում Էլֆիք Զոհրաբյանը հպարտությամբ է անդրադարձել հայ ազգային հեքիաթի ավանդույթներին, մեջբերել Հովհաննես Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, խոսքն ամփոփել է ղազախ դասական պոետ Աբայ Կունանբաևից մեկ քառյակ արտասանելով։
Դիտվել է՝ 80

Մեկնաբանություններ

r-link"> Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն