Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վեց տարի անց ունենք անբարեկարգ Եռաբլուր, ուրացված Արցախ ու պղծված զոհաբերություն

Վեց տարի անց ունենք անբարեկարգ Եռաբլուր, ուրացված Արցախ ու պղծված զոհաբերություն
27.09.2026 | 10:45

Պատերազմը սպանեց անգամ նրանց, ովքեր ողջ մնացին։ Պատերազմից հետո փոխվեց շատերի կյանքը. մի մասն ընտրեց անհայրենիք ուրացման ու ժխտման ճանապարհը՝ հանուն շահի, մի մասը խելագարվեց այդ ամենը տեսնելուց։ Մի մասը առաջին իսկ օրից պայքարեց ու չհամակերպվեց այդ իրականության հետ, մի մասն այդ պայքարողներին ինչ պիտակ ասես որ չկպցրեց։

Պառակտվեցինք որպես հասարակություն, որը պատերազմի օրերին կուռ էր, սկսեցինք արդարացիորեն ատել նրանց, ովքեր չեն ատում Եռաբլուրի ճարտարապետներին։

6 տարի է տղերքը չկան։ 6 տարի է այդ տղերքի կյանքով պահած հողը չկա։ Փոխարենը կան, հաստանում ու օրեցօր ավելի լկտիանում են այդ տղերքի մահն ու զոհաբերությունն ուրացող ողջերը, քայլող դիակները։

Շատ բան կա ասելու այս օրը, բայց էլ խոսելու, բացատրելու, հասկացնելու մարդ չի մնացել. ով գիտի՝ գիտի, ով չէ՝ անիմաստ է համոզել, բացատրել, ցույց տալ։

6 տարի անց ունենք անբարեկարգ Եռաբլուր, ուրացված Արցախ ու պղծված զոհաբերություն։ Մի փոքր ազգի համար սա շատ-շատ է...

Փառք ձեզ, տղերք ջան։ Հազար փառք ու խոնարհում:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ