«Հաշիվը բերե՛ք». Արամ Քոչարյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումներին
27.09.2026 | 12:23
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Սոֆիա Հովսեփյանին ու Էդմոն Մարուքյանին, որովհետև նրանք հայտարարել են, թե Նիկոլ Փաշինյանն ընտրակեղծարար է։
Մարուքյանը համարել է, որ նա «փոքր ընտրակեղծարար» է, իսկ Հովսեփյանը՝ «տականք ընտրակեղծարար»։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամի փոխհատուցում։
Հայտարարում եմ՝ Նիկո՛լ Փաշինյան, Դուք ընտրակեղծարար եք։
Հրապարակային ներողություն եմ խնդրում, որ Նիկոլ Փաշինյանին անվանել եմ ընտրակեղծարար․ իմ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, նա ընտրակեղծարար չէ։
Հաշիվը բերե՛ք։
Արամ ՔՈՉԱՐՅԱՆ
Մեկնաբանություններ