Այս օրը` վեց տարի առաջ հավաքական Արևմուտքը աշխարհին ցուցադրեց ժողովրդավարության, մարդասիրության ու մարդու իիավունքների` իրենց պատկերացումների սնանկությունն ու կեղծավորությունը և 1915թ ի վեր Արևմուտքի ու Թուրքիայի` հայ ժողովրդի նկստմամբ գործած ամենածանր մեղքն էր։ Այդ օրը Արցախի դեմ պատերզմը սկվեց հավաքական Արևմուտքի լուռ համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի հիմնախնդրի կարգավորման իրենց իսկ որդեգրած երեք կարևոր սկզբունքների բացահայտ անտեսմամբ։ Այդ օրը ևս մեկ անգամ համոզվեց ինք, որ սին են թուրքի հետ խաղաղ գոյակցության, անվտանգության ու բարիդրացիական հարաբերությունների հույսերը։ Դատելով արցախյան 44֊օրյա պատերազմի ժամանակ և նրանից հետո Մինսկի համանախագահ երկրներից առնվազն երկուսի` ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի խտրական ու բացահայտ անտարբեր պահվածքից, բոլոր հիմքերը կան մտածելու, որ Մինսկի խմբի ստեղծումն ամենևին էլ արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման նպատակ չի հետապնդել, այլ ընդամենը սպասարկել է մեկ կողմի` Ադրբեջանի շահերը, ընդամենը ժամանակ ձգելու և Ադրբեջանի համար նպաստավոր պայմանների սպասելու նպատակ է հետապնդել։ Պատերազմում էլ Ադրբեջանի կողմից արցախցիների դեմ կռվում էին վարձու ահաբեկիչներ, օգտագործվում էր արգելված զինատեսակներ` մասնավորապես ֆոսֆորային ռումբեր։ Ադրբեջանին էլ բացահայտ աջակցում էին թուրքական, պակիստանյան ու իսրայելական ուժերը, ինչի կապակցությամբ որևէ երկիր չհայտնեց անհամաձայնություն, բացի Ռուսաստանից։ Պատերազմից հետո էլ հավաքական Արևմուտքի հովանավորությամբ Արցախը շուրջ 9 ամիս պահվեց շրջափակման մեջ և ամենանմարդկային ու ստորացուցիչ ձևով, ցեղասպանությամբ ուղեկցելով հայաթափվեց Արցախը։ Իսկ 2025թ օգոստոսի 8֊ին էլ ԱՄՆ֊ում` պատերազմի սպառնալիքով ու իրենց 3000֊ամյա պատմական տարածքներից բռնի տեղանման արդյունքում և նրանց իրավունքների միջազգային նորմերի խախտմամբ պարտադրվեց ոչ մի երաշխիք չունեցող, այսպես կոչված խաղաղության պայմանագիր։
Արևմուտքի թաքնված քաղաքականությունն ու ոգին, գիտակցությունն ու հոգեբանությունն էլ հիմնված են այլ ժողովուրդներին ցանկացած միջոցով հնազանդեցնելու ու շահագործելու վրա։ Իսկ անգլոսաքսոնական գլոբալիստների հրեշավոր էությունը ամբողջ աշխարհին է հայտնի դառնում, բացահայտվում։ Աշխարհի համար վերջնականապես բացահայտված է Արևմուտքի` ֆաշիստական, ռեակցիոն, գլոբալիստական, ագրեսիվ, եսակենտրոն և շովինիստախկան ու ռասիստական հրեշավոր ու կեղծավոր էությունը, որի նպատակը` իրենց երկրների շահերից բխող, տարբեր տարածաշրջաններում պատերազմներ, քաղաքացիական ու ազգամիջյան բախումներ, ներքին կոնֆլիկտներ, հեղափոխություններ հրահրելն ու քաոս ստեղծելն է և իրենց ազգային, ռասսայական ու արժեհամակարգային, <<գերակայության>> պարտադրման և քաղաքական ու տնտեսական ինտերվենցիայի, ահաբեկչության, գաղութացման ու ստրկացման միջոցով աշխարհի բարիքներին ու ռեսուրսներին տեր դառնալն ու իրենց երկրների համար արտոնյալ ու բարենպաստ վիճակ, անաշխատ եկամուտ և բարեկեցիկ կյանք ապահովելն է։
Այդ երկրներում էլ հարաբերությունների հիմքում առավելապես ձևն է, պոպուլիզմն է, կեղծ արժեքներն են, խտրական վերաբերմունքն է, երկակի ստանդարտներն են, միակողմանի շահ հետապնդելն է։ Դավանած արժեքներն էլ առավելապես ապազգային ու ԱՆԱՍՏՎԱԾԱՅԻՆ են։ Փաստենք, որ Արևմուտքից` ֆաշիզմի ու նացիզմի երկրներից են սկիզբ առել երկու համաշխարհային պատերազմները, աշխարհի համար չարիք հանդիսացող, այլասերման ու բարոյազրկման միջոցով մարդկության ստրկացման` գլոբալացման հրեշավոր գաղափարախոսությունն ու ծրագիրը։ <<Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա>> ասել է Դժողք Հրայրը։ Անգլոսաքսոնագլոբալիստական Արևմուտքի երկրների ու կառավարությունների` աշխարհում
խաղաղության հաստատման նախադեպերն էլ ցավոք շատ են և լավ հայտնի են բոլորին` Աղֆանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Հարավսլավիայում, Վրաստանում, Հայաստանում, Արցախում, Ուկրայինայում, իսկ ամենաթարմն ու անմարդկային ձևովը` բանակցություններով զգոնությունը թուլացնելով ու խաբեությամբ` Իրանի վրա անսպասելի հարձակում սկսելն էր։ Այդ երկրներում հաստատված <<խաղաղություններն>> էլ իրենց հետ բերեցին միլիոնավոր զոհեր, կորսված հայրենիք, ավերածություններ, գաղթականներ ու խեղված ճակատագրեր։ Ըստ էության ֆաշիզմն ու նացիզմը, որպես ուսմունք, նույն աղբյուրից են սնվում, իսկ ծագման հայրենիքը եվրոպական երկրներն են հանձինս` հատկապես գլոբալիստ
Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի և հիմված է 16֊-րդ դարի "կալվինյան" ուսմունքի վրա։ Այն գենետիկական այլասերման արդյունք է, ունի ռեակցիոն, ագրեսիվ, եսակենտրոն և շովինիստական ու ռասիստական բնույթ։
Հիմա եկել է Թումանյանի ասած այն ժամանակը, երբ Արևելքում է որոշվում մարդկության ճակատագիրը և ռազմի դաշտում մարդկության փրկության համար կռիվ են տալիս Ռուսաստանն ու Իրանը, իսկ ռուս և իրանցի բարձրակարգ, խիզախ, խաղաղասեր ու իմաստուն ժողովուրդներն աշխարհի առաջադեմ ազգերի ու պետությունների աջակցությամբ, առավելապես` ԲՐԻԿՍԻ անդամ երկրների, ստանձնել են պատասխանատվություն և կռիվ են տալիս ժողովուրդների ու ազգերի արժանապատվության համար, ազգային ինքնության, ազգային արժեքների ու ավանդույթների պահպանության համար, պետությունների ինքնիշխանության համար։ Կռիվ են տալիս ազգերի ու պետությունների ստրկացման, գաղութացման և աշխարհը մեկ կենտրոնից կառավարման դեմ, մարդկությանն այլասերման ու բարոյազրկման դեմ, երկակի ստանդարտների ու կեղծ արժեքնորի դեմ, պոպուլիզմի, ձևամոլության, շահագործման ու ահաբեկչության դեմ, ֆաշիզմի, գլոբալիզմի և հրահրվող ու սանձազերծվող պատերազմների և գունավոր հեղափոխությունների դեմ։ Իսկ մեզանից շատերը Հայաստանի իշխանությունների մոլորեցմամբ միամտաբար նորից շարունակում են հավատալ ու հույս կապել Արևմուտքի հետ, եվրոպական կեղծ արժեքները մեծարել ու դավանել: Իսկ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Անգլոսաքսոնական Արևմուտքը երբևէ խաղաղասիրական կամ բարիդրսցիական առաքելություն չի ունեցել աշխարհի որևէ երկրի համար և չի կարող ունենալ։ Արևմուտքն էլ կհաճոյանա, օգնություն կառաջարկի, խոստումներ կտա այնքան ժամանակ, մինչև տարածաշրջանում իր նպատակին հասնելը՝ Ռուսաստանին այստեղից դուրս մղելը: Ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ ժողովրդահաճո ու իբրև հայանպաստ լուծումներ առաջարկելով ընդամենը նպատակ եք դրել Հայաստանը պոկել ռուսական ազդեցությունից ու նետել թրքահպատակության կործանարար հորձանուտը։ Աստծո սիրուն Ձեզ պահեք Ձեր` իր դարն ապրած, կործանարար ժողովրդավարությունը, ձեր արժեքները
Ձեզ պահեք ոչինինչ չտվող` Արցախի ժողովրդի ցեղասպանությամբ, հայրենազրկմամբ ու զենքի պարտադրանքով ուղեկցված Խաղաղություն կոչվող թղթի կտորը: Ներկայումս էլ Հայ ժողովրդի՝ ցեղասպանությունը սպանդը, հայրենազրկումը Արևմուտքի լուռ համաձայնությամբ մնում է և կմնա որպես Գլոբալիստական Արևմուտքի խարանը, ամոթը։ Մարդկությունը պետք է ըստ արժանվույն գնահատի ռուս, իրանցի և նրանց աջակցող ժողովուրդների ժողովուրդների անձնազոհությոննը, խոհեմությունն ու պայքարելու կամքը, նրանց կարևոր առաքելությունը աշխարհում կայունության ու խաղաղության ապահովման համար, մարդկությանը գլոբալիզմի ու ֆաշիզմի կործանարար ճիրաներից փրկելու համար։ Չլիներ ռու, իրանցի և չին ու մնացյալ ժողովուրդների բարի կամքը, խիզախությունն ու խոհեմությունը, աշխարհի գերակշռող մասը կլիներ ստրկացված ու գաղութացված անգլոսաքսոնագլոբալիստական ուժերի կողմից։։ Իսկ մենք` հայերս պետք է դուրս գանք այս մոլորությունից, գլոբալիստական կեղծ խոստումներին հավատալուց, դադարենք մեր իրական դաշնակիցների` Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փչացնելուց և հաշվի առնելով մեր մեծերի պատգամները, ճիշտ դիրքավորվենք աշխարաքաղաքական ձևավորվող խճապատկերում։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու