Մեր Հանրային ալիքը եղել է կողմնակալ;
Եղել է կուսակցական և իշխանական շահերի հեռարձակող:
Եղել է իրականությունը թաքցնող:
Նույնիսկ սեգրեգացնող է եղել:
Բայց երբեք չի եղել ընդդեմ մեր էթնոմշակույթի, երբեք չի եղել, որ Հանրայինը դեմ գնա այս երկրում ապրող բնակիչների ամբողջությանը։
Հաշվարկված է՝ Թաթայի համերգը տալով x թվով մարդկանց հոմոնիկոլիկուս կդարձնեմ, y թվով մարդ կբողոքի:
Իսկ x>y-ից, անհամեմատ մեծ է։
Ներողություն կխնդրեմ, սակայն y-ները կտեսնեն ներողություն, կբորբոքվեն, իսկ հոմոնիկոլիկուսն արդեն տեղի է ունեցել։ Հաջորդ տարի կկրկնեմ, բողոքողները ավելի քիչ կլինեն, որովհետև հոմոնիկոլիկուսներին արդեն շատացրել եմ։
Ահա էթնոմշակութային բնաջնջմումը 21-րդ դարում։
Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հանելու պես, արցախցիների դեմ ատելություն տարածելու պես։
Կասկածել չի կարելի, որ Հանրայինում ֆայլ կա դրած, որտեղ գրված է.
1․Սեպտեմբերի 27-ին դնել Թաթայի համերգը
2․Սեպտեմբերի 28-ին ներողություն խնդրել Թաթայի համերգը դնելու համար
3․ Ընդունել ռազմավարական լռություն
Հանրայինը պետք է բարեփոխվի:
Հովհաննես Իշխանյան