Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Լռությունից այն կողմ՝ Մարդ դառնալու պարտքը

Լռությունից այն կողմ՝ Մարդ դառնալու պարտքը
29.09.2026 | 12:24

Մի՛ խմեք զոհված տղերքի կենացը, եթե խնջույքի վերջում պիտի իրար վրա հարձակվեք։ Նրանք իրենց կյանքը տվեցին, որ դուք ապրեք, ոչ թե իրար ոչնչացնեք։
Մի՛ խոսեք նրանց երախտապարտ լինելուց, եթե փողոցում դանդաղ քայլող տատիկի վրա պիտի բղավեք։ Ի՞նչ գիտեք՝ գուցե նա հենց այն որդեկորույս մայրն է, ով այլևս շտապելու տեղ չունի…
Մի՛ խոսեք հերոսությունից, եթե ձեր արած ամենափոքր բարությունն անգամ պիտի տեսախցիկով ցույց տաք աշխարհին։ Նրանք իրենց կյանքը տվեցին՝ լուռ։
Մենք այս տղերքին բաժակաճառեր ու բարձրագոչ խոսքեր պարտք չենք։ Մենք նրանց մեր լավը դառնալն ենք պարտք։
Ավելի՛ ազնիվ։
Ավելի՛ արդար։
Ավելի՛ բարի։
Ավելի՛ հանդուրժող։
Ավելի՛ մարդ։
Որովհետև եթե նրանց հիշելուց հետո մենք նույնն ենք մնում, ապա մեր «մեկ րոպե լռությունն» ընդամենը լռություն է։ Իսկ նրանց հիշելու ամենաճիշտ ձևը մեր կյանքով պատասխանելն է այն կյանքի համար, որ նրանք տվեցին։

«Անձի Ինքնակատարելագործում»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 91

Մեկնաբանություններ