Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վտանգված պետականություն և եկեղեցի․ ու՞ր է տանում երկիրը հակաազգային քաղաքականությունը

Վտանգված պետականություն և եկեղեցի․ ու՞ր է տանում երկիրը հակաազգային քաղաքականությունը
29.09.2026 | 12:50

Նիկոլը լուրջ գրոհի է պատրաստվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Երեկ «Հանրային» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի շոուի ժամանակ հնչեցին եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ամենատարբեր մեղադրանքներ։ Եվ պետրոսն ու պետրոսուհին հեռուստաեթերում քրտնած գլխավորում էին հակաեկեղեցական արշավը։
Չեմ ուզում անդրադառնալ հնչած բամբասանքներին ու տիրադավ նախկին եկեղեցականների, ՔՊ-ականների ու շոումենների ցածր մակարդակին, նրանց ատամների անճարակ ու զզվանք առաջացնող կրճտոցներին։
Միայն մի բանի վրա կհրավիրեմ մարդկանց ուշադրությունը․ մի նախկին, կարգալույծ հայտարարված վանական մեղադրեց Վեհափառին, թե եկեղեցին ու եկեղեցականները խառնվում են․․․ երկրի քաղաքականությանը։
Նման «մեղադրանք» արդեն վաղուց է հնչում։ Սակայն, ի ցավ ինձ, ես լուրջ ու հիմնավորված պատասխան այդ հայտարարության առթիվ մինչև այժմ չեմ լսել։ Պատասխան չեղավ նաև պետրոսաեթերում։
Բայց հակադարձումն իրոք շատ պարզ է և հիմնավոր․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի խառնվել և հիմա էլ չի խառնվում երկիրը կառավարողների ներքին գործերին։ Այսինքն՝ քաղաքականության մեջ մեր եկեղեցին չկա․․․
Պարզապես եկեղեցուն անվանարկողներին մինչև հիմա հասու չի եղել, որ երկիրն աղետալի վիճակի բերած, ժողովրդի դավաճանությանը միտված ծրագրային և հետևողական քայլերը վաղուց արդեն իշխանության սովորական քաղաքականություն չեն։ Դրանք պետությունը և հայոց պետականությունը կործանելուն ուղղված թշնամական լրջագույն սպառնալիքներ են, հակապետական ու հակահայկական անսքող, ծրագրային գործողություններ։
Այսինքն՝ Հայաստանում ստեղծված նման ծանր վիճակը դուրս է գալիս զուտ «քաղաքականություն» կոչվող սովորական եզրույթի սահմաններից։ Հայության և հայոց պետականության առջև ծառացած է լինել-չլինելու ծանրագույն խնդիրը։
Այս պայմաններում որևէ սթափ մտածող հայ մարդ կարո՞ղ է անտարբեր մնալ։ Համահայկական կամ հայկական որևէ կառույց կարո՞ղ է չտեսնելու տալ երկրի ու ժողովրդի գլխին թափվող աղետները։ Ոչ, և հազար անգամ՝ ոչ։ Չտեսնելն ու անտարբերությունն արդեն ազգային դավաճանություն են։
Նման պայմաններում Հայոց եկեղեցին իրավունք չունի լռելու։ Ինչպես չի լռել Ավարայրի, Սարդարապատի, Արցախյան հերոսամարտի բախտորոշ ժամանակներում։ Եթե այն տարիներին եկեղեցին եղել է պայքարի առաջին շարքերում և տեր է կանգնել ազգապահպանությանը, ապա ներկայումս, երբ ոչ պակաս բախտորոշ ժամանակներ են, եկեղեցին կատարում է իր այն նվիրական գործը, որի համար կոչված է․ տեր է կանգնում Հայաստանին, նրա պետականությանն ու ժողովրդին, «ոչ» է ասում երկիրը կործանման տանող կառավարությանն ու նրա գործունեությանը։ Եվ այս ամենը չհասկանալ ու կուրծք ծեծել, թե Հայոց եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, հավկությունից ավելի վատ ախտ է։
Իր կառավարման տարիներին Փաշինյանն անշեղորեն մերժում է հայկական ամեն մի արժեք և հայկականություն։ Հայոց եկեղեցին այն կառույցներից է, որը մեր ազգային գոյության ամենաամուր հենասյունն է։ Կործանելով կամ յուրացնելով այդ կառույցը՝ Փաշինյանը հայ ժողովրդին պարզապես զրկում է իր գոյության համար պայքարելու մեծ հնարավորությունից։ Որպեսզի կարողանա հասնել այդ նպատակին, երկրի «վարչապետ» կոչվածը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնի։
Վերջին խոսքը ժողովրդինն է։ Եթե ժողովուրդն ուզում է հայ մնալ, պաշտել իր սրբությունները, պահել իր ընտանիքը, հիշել և մեծարել իր անցյալն ու պապերի հավատքը, պետք է ուշքի գա։ Հակառակ դեպքում նիկոլփաշինյանները հաղթելու են։ Այդ դեպքում նրանք ջանալու են փորել հայ ժողովրդի ու հայոց պետականության գերեզմանը։
Ես լիահույս եմ, որ մեր ազգը ի վերջո կհասկանա այն վտանգները, որոնք կանգնած են իր առջև։ Կհասկանա և կոշտ ու արժանի պատասխան կտա հայրենիքի դավաճաններին։
ԱՄֵԵՆ․․
․
Պավել ՆԱԶԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 146

Մեկնաբանություններ