Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը

Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը
29.09.2026 | 13:02

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են «գործի» մանրամասների հրապարակայնացումը։

Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել, կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից քննչական մարմինները հրաժարվել են։

Նիկոլ Փ․-ն փակ դատավարություն է անցկացնում երկու հիմնական պատճառով․

1. Նախընտրական փուլում շեփորահարված լկտի ստերը փլվել են, և նա ուզում է, որ ճշմարտությունը հնարավորինս քիչ մարդկանց հասանելի դառնա:

2. Նա դեռ հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին։

Քանի որ դատավարությունը փակ է, բայց առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանն ու հայ-ռուսական հարաբերություններին, ուստի հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ «մեղադրանքներ» են ներկայացվել, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փ․-ի հերթական հակապետական, հակահայկական արկածախնդրությունը։

Ի վերջո, ինչի՞ մասին է այս «գործը»։

Ըստ Նիկոլ Փ․-ի՝ պետական դավաճանություն և լրտեսություն է`

1. Քաղաքական գործիչ լինելը և հակաիշխանական հայացքներ ունենալը (ի դեպ, այս նախադասությունը վերցված է ինձ ներկայացված մեղադրական եզրակացության ամփոփիչ հատվածից),

2. Ռուսաստանին ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը,

3. Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայաստանի միակողմանի զիջումների միջոցառման վերածելուն դեմ լինելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, սահմանազատումն ու սահմանագծումը փոխհամաձայնեցված, հստակ քարտեզով իրականացնելուն կողմ լինելը։

Սա աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում։

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»։ Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն։

Դատարանն ըստ այդմ պետք է որոշում կայացնի, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։

Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։

Եվ երրորդ՝ դատարանը նաև պետք է որոշի՝ արդյոք ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։

Այլ հարցեր այս «գործում» չկան։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

29.09.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները:

Դիտվել է՝ 125

Մեկնաբանություններ