«Ո՞նց կարող է Փաշինյան Նիկոլը շարունակել մնալ Հայաստանի վարչապետ, ո՞նց...»
29.09.2026 | 13:18
Երեկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոյի ընտրանուն։
Այդ պարտությունն առիթ տվեց ՔՊ-ական պատգամավոր, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին արտահայտվելու։ Վերջինս գրել էր.
«Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց...»։
Եկեք հիշենք վերջին տարիների մեր դիվանագիտական ու ռազմական պարտությունները, Արցախը, Տավուշը, Ջերմուկը, Սյունիքը և Արայիկ Հարությունյանի հարցին հարցով պատասխանենք.
«Ո՞նց կարող է Փաշինյան Նիկոլը շարունակել մնալ Հայաստանի վարչապետ, ո՞նց...»։
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ