Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ատելության խոսք ասելու համար մի երկրում, որի ղեկավարը փողոցում մարդկանց ասում է՝ դուք ինչի՞ չեք զոհվել, որի ԱԺ նախագահը փողոցում թքում է մարդկանց երեսին, որի իշխանության տարբեր ներկայացուցիչներ գրեթե ամեն օր ատելության խոսք են ասում:
Մեր երկրում ատելության խոսքի համար չեն պատժվում, եթե պատժվեին, հիմա իշխանության գերակշիռ մասը նստած կլիներ ոչ թե կառավարական աթոռներին, այլ լրիվ այլ վայրերում: Մեր երկրում պատժվում են անհամաձայնության և իշխանության վարած կործանարար քաղաքականության նկատմամբ անհանդուրժող լինելու համար:
Նման ձերբակալություններով իշխանությունը ոչ թե ցանկանում է վերացնել ատելության խոսքը մեր երկրում, այլ ցանկանում է այդ ատելության խոսքի մենաշնորհ ունենալ:
Արամ Աբաջյան