Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իմաստություն

Իմաստություն
30.09.2026 | 00:02

Սեպտեմբերի 30

Ինչպես օրերդ են, այդպես էլ զորությունդ կլինի:
Խոստացել եմ՝ ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ:
Մի’ վախեցեք:
Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի այն հաղթահարելու:
Պահանջեք։
Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը: Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ գործն իրականացնելու համար:
Այսքանից հետո էլ ինչու՞ վախենալ, ինչու՞ տարակուսել։
Դիտվել է՝ 75

Մեկնաբանություններ