Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱՄՆ-ը՝ նոր աշխարհակարգի ճարտարապետ

ԱՄՆ-ը՝ նոր աշխարհակարգի ճարտարապետ
30.09.2026 | 13:04

Համաշխարհային կարգերը հենվում են գաղափարախոսությունների վրա։
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն հանդիսանում է գեոքաղաքական կանոններ սահմանողն ու թելադրողը։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ միայն աշխարհի հեգեմոն գերտերությունն է սահմանում նոր խաղի կանոններն աշխարհում, քանի որ ընդդեմ ուժի դեմ պայքարում վերջինս ունի գաղափարախոսական դաշնակիցներ ու համախոհներ։
Այն, ինչ շատերս կոչում ենք գլոբալիզմ, իրականում վերաբերում է համաշխարհային կառավարման կարգերին կամ առկա կարգերի փոփոխությանը, որի համար անհրաժեշտ է գաղափարախոսական հիմք։
Որքան էլ տարօրինակ թվա, բայց, օրինակ, Մեծ Բրիտանիան (նույնը վերաբերում է ԵՄ շատ լիդերների) տոլերանտ է իսլամի հանդեպ. որոշակիորեն օրինաչափ է, քանզի իսլամական աշխարհի միգրացիոն քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է նույն Եվրոպա մայրցամաքում մահմեդականություն դավանող բնակչության կտրուկ աճին, ինչը պատճառ է դառնում վերջիններիս՝ առավել թելադրող դիրք ունենալու ԵՄ բազմաթիվ երկրներում։
Հնարավոր է, որ կառավարող էլիտաները խնդիր չեն տեսել այս պրոցեսում, բայց սա ուղղակիորեն հակազդում է գլոբալ աշխարհաքաղաքական ճարտարապետության կառուցվածքին ու հաստատված կարգերին։
Սաուդյան Արաբիան, հանդիսանալով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, որոշակիորեն բալանսի է բերում տարածաշրջանն ընդդեմ մահմեդականության շիա ուղղությունը որդեգրած Իրանի։ Սա է պատճառը, որ կրոնական բազմաթիվ վեճերով հայտնի տարածաշրջանում ԱՄՆ-ն թույլ չի տալիս զարգացնել միջուկային զենք, քանզի դրան կհետևի սաուդիտների կողմից նման զենքի զարգացման հեռանկարն, ու տարածաշրջանը կդառնա էլ ավելի պայթյունավտանգ։
Շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում են էքսցենտրիկ, հաճախ նաև անհարկի պիտակավորում, սակայն Հռոմի Պապի ընտրությունից առաջ նախագահ Թրամփի գրառումը նշանակում էր, որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում քրիստոնեական ուսմունքի հիմնական պահապանն աշխարհում՝ ընդդեմ՝ որոշակի դեպքերում ռադիկալ իսլամի կողմնակիցների ու գաղափարախոսների։
Այս հարցում ԱՄՆ-ն ունի դաշնակիցներ՝ ի դեմս ՌԴ և Չինաստանի նախագահների։
Գաղափարաբանական տեսանկյունից սա նաև պայքար է գլոբալիզացիայի տարատեսակ հանդիսացող իսլամի աճող էքսպանսիայի դեմ, ինչը, բնականաբար, հաջողվեց ԱՄՄ-ին, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպա մայրցամաքի շատ առաջնորդներ, մեղմ ասած, չէին նկատում այս պրոցեսի վտանգավորության աստիճանը։
Այս հարցում շատ կարևոր դեր է խաղում նաև Իսրայելը, մերթընդմերթ հարվածելով ծայրահեղական խմբավորումների ղեկավարների գրասենյակներին ու վերջիններիս խմբավորումներին։
Գեոքաղաքական ճարտարապետության ներկայիս կարգերը պահպանելու տեսանկյունից այս գործելաոճն այլընտրանք չունի և էմոցիոնալ մոտեցումն այս գործընթացներին (իբր վայրագություններով են աչքի ընկնում ԱՄՆ-ն և Իսրայելը) կարող էր լրջագույն աղետի հանգեցնել և խաթարել համաշխարհային քաղաքական ճարտարապետությունը, ինչի գաղափարախոսական հիմքը քրիստոնեությունն է՝ սկսած Բյուզանդական կայսրության ժամանակներից։
Աշխարհաքաղաքական վերադասավորումները մոտենում են ավարտին, և հաստատվում է նոր աշխարհակարգը, որտեղ հեգեմոն գերտերություն շարունակում է մնալ (ամրպնդվում է) ԱՄՆ-ն և չնայած Չինաստանի տնտեսական առաջընթացին, զուտ մշակութային ու փիլիսոփայական առանձնահատկություններից ելնելով Չինաստանը երբեք չի կարող լինել համար մեկն աշխարհում։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ավարտից հետո ՌԴ-ն կրկին կամրապնդվի տարածաշրջանում՝ որպես տարածաշրջանային կուրատոր՝ (ատոմային տերություն) նշանակված աշխարհակարգը գծագրողների ու թելադրողների կողմից։
Չնայած մահմեդական բնակչության աննախադեպ աճին (գումարած 1,5 միլիարդանոց Չինաստանը) ԱՄՆ-ն որպես գործընկեր ընտրել է ՌԴ-ին՝ գլոբալ աշխարհակարգը պահպանելու համար և չնայած «գլոբալիստների» մամուլը (այս գծի մեջ էր նաև՝ որպես ռադիկալ ձախ որակված ԱՄՆ դեմոկրատական կառավարությունը) թմբկահարում է նախագահ Թրամփի պաշտոնանկության մասին, ԱՄՆ նախագահը կարող է նաև ժամանակավոր սանկցիաներ կիրառել ՌԴ-ի դեմ՝ ներքին լսարանին հանգստացնելու ու պաշտոնավարումը շարունակելու համար։
Ահա այստեղ է գաղափարախոսական հիմնական տարաձայնությունն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, քանզի վերջիններս կարծես ծնկի եկած լինեն՝ իրականում ռադիկալ իսլամի կողմնակիցների առաջ։
ԱՄՆ-ն որպես պետություն ձևավորվել է ավելի ուշ քան որոշ մահմեդական պետություններ, սակայն պահպանում է իր հեգեմոն դիրքերը հենց համաշխարհային անդորրը պահպանելու համար, այլապես աշխարհը կվերածվի անկանոն, կրոնական ջունգլիի, որտեղ կգործի ոչ թե օրենքն ու տրամաբանությունը, այլ՝ կրոնական մանիպուլյացիան։

Հ.Գ. Համաշխարհային առաջնորդի դիրքերը վաստակում և պահպանում են նախևառաջ գաղափարախոսությամբ (կրոն, օրենքներ, մշակույթ) ապա միայն կիրառում տնտեսական, ռազմական ու քաղաքական գործիքակազմ:

Լևոն Մնացականյան
Դիտվել է՝ 102

Մեկնաբանություններ