Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աշխարհով մեկ կառավարվող քաոս

Աշխարհով մեկ կառավարվող քաոս
01.10.2026 | 11:33

Կառավարվող տգիտությանը հաջորդում է կառավարվող անգրագիտությունը, դրան հաջորդում է կառավարվող ապուշությունը, ինչի արմատանալուց հետո, վրա է հասնելու վերջնական ստրկացումը։

Աշխարհի ունեցվածքի 30-ը կենտրոնացած է բնակչության 1 %-ի ձեռքում։ Հենց այդ 1 %-ն է որոշում մյուսների ապրելակերպը։

Աճեցվել, բուծվել է մի սերունդ, որին թվում է, թե ինչ-որ բան գիտի։ Նայեք դպրոցների, քոլեջների (նախկին ուսումնարաններ), բակալավրիատների (նախկին տեխնիկում), մագիստրատուրաների (նախկին ԲՈՒՀ) սովորողներին։ 90 %-ից ավելին չի կարողանում գիրք կարդալ, գիտություն ստանալ, լսածն ու կարդացածն արտահայտել բանավոր կամ գրավոր...

Էլ ուր մնաց ինչ-որ մեկին բան հասկացնել, բացատրել կամ ուսուցանել։

Թեստեր, միայն թեստեր և ոչ մի լոգիկա, ոչ մի շարադրանք, վերլուծություն, հաստատված ստանդարտից դուրս ոչ մի միտք։

Տերերը տրամադրում են ինֆորմացիա, բայց այն ինֆորմացիան, որը տանում է ապուշացման։

Հասել ենք այն իրավիճակին, որ անսահմանափակ ինֆորմացիա ստանալը որակվում է որպես գիտելիքի ստացում։

Մարդիկ դադարում են մտածել և վերլուծել։

Եթե հենց այս պահից սկսվի կրթության ոլորտի վերակենդանացումը, ապա միայն 30-40 տարի անց գուցե հասնենք 70-80 թթ. մակարդակին։

Ազգերին տանում են ապուշացման։

Իսկ ովքե՞ր են տանողները։

Դրանք ամենախոշոր կապիտալների տերերն են։ Նրանք օգտագործում են իրենցից մեկ կամ երկու աստիճանով ցածր խոշոր կապիտալի տերերին, սրանք էլ՝ իրենցից ցածրերին։ Այնուհետև գործի են դրվում գրանտները` հատուկ առաջադրանքներով, որոնք գալիս են ամենավերևներից։

Գրանտակերներին թվում է, թե իրենք ավելի ճարպիկ և գործունյա են, քան իրենց տերերը։

Նրանց թույլատրված է լափել, կիսել, բաժանել հատուկ նպատակով իջեցված փողերը։ Դրանք չեն էլ պատկերացնում, որ իրենց ստացածը, կառուցածը, գնածը և կուտակածը իրենցը չէ։

Ցանկացած պահի, երբ գրանտակերը մի փոքր փորձում է շեղվել իջեցված ուղուց` առաջ է գալիս նորին մեծություն պատժիչ մեքենան։

Ուղուց շեղվելը կարող է առաջանալ թե՛ վտանգը կանխազգալուց, թե՛ ամոթից, թե՛ խղճի արթնանալուց, թե՛ անասնական վախից (ասենք՝ մեկից, ում հանդեպ արվում է վատ գործողություն)։

Պատերազմների կամ համաճարակների ծագման վրա տերերը ծախսում են անհավատալի միջոցներ, որոնց կեսով միայն կարելի էր մարդկությանը բավարարել և՛ աշխատանքով, և՛ բնակֆոնդով։

Թվում է՝ տերերը խաղ են խաղում, թե ի՞նչ աստիճանի կարող են ապուշացնել իրենց նմաններինբ(գենետիկորեն նմաններին)։

Նաև համոզված եմ, որ այս հոդվածը կամ նույնիսկ դատարկ անհանգստությունս չեն կարդալու նրանք, ում իսկապես պետք է։

Ես անհանգիստ եմ մեր երեխաների, երիտասարդ և մտածելու ընդունակ մարդկանց, անաշխատունակների և գալիք սերնդի ապագայի համար, ում հանդեպ աշխարհի տերերը պատրաստում են հավերժական ստրկության ճամբարներ։

Ժամանակակից մարդը տարբեր միջոցներով ստանում է անսահմանափակ ինֆորմացիա, որի մեծ մասը նպատակային խաբեություն է, այսինքն` դեզինֆորմացիա։

Ճիշտն ու սխալը տարբերելու միակ միջոցը կրթվելն է, կարդալը, կարդացածի վերլուծումը, ամեն ինչին չհավատալը, ճիշտը սխալից տարբերելը։

Ցավոք, ամենակարևոր ու ստույգ հոդվածները և հաղորդումները կարդում և լսում են շատ քչերը, քանի որ դրանք պահանջում են վերլուծական միտք։

Мехак Саядян

Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ