Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Անաստաս Միկոյանն ընդդեմ Լեռնային Արցախի ու Նախիջևանի

Անաստաս Միկոյանն ընդդեմ Լեռնային Արցախի ու Նախիջևանի
01.10.2026 | 13:05

60 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1966 թ. սեպտեմբերի 30-ին, Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը և Նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը Լեռնային Արցախը (Ղարաբաղը) և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու հարցով գրավոր դիմել են Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ ԿԿ)՝ մասնավորապես հայտնելով հետևյալը.
«Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին կվերացնի ստեղծված իրավիճակի աննորմալությունը. Խորհրդային Միության պայմաններում միշտ փոքրաթիվ հայ ժողովուրդն ունի երկու պետականություն՝ մեկ միութենական հայկական հանրապետություն և մեկ ինքնավար ազգային մարզ, որը կից է նրան, բայց գտնվում է այլ միութենական հանրապետության կազմում։
Ելնելով վերոգրյալից՝... ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում քննարկել Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու հետ կապված հարցերը»:
Խորհրդային Հայաստանի իշխանության այս ձեռնարկը դատապարտվեց ձախողման, քանի որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին ամենատարբեր միջոցներով հաջողվել էր ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի ղեկավարությանը համոզել, որ Հայաստանի ղեկավարության տվյալ քայլն ազգայնական տարրերի նախաձեռնություն է, որը կարող է առաջացնել ազգամիջյան բախումներ:
Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին այդ հարցում օգնել էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովը:
Զարմանալի է, բայց փաստ, որ Լեռնային Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու նպատակ հետապնդող Խորհրդային Հայաստանի ղեկավարների նախաձեռնությունը ձախողելու հարցում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներին աջակցել էր նաև ազգությամբ հայ Անաստաս Միկոյանը: Սա անառարկելիորեն վկայում է այն իրողության մասին, որ Միկոյանը կողմ է եղել, որ Լեռնային Արցախն ու Նախիջևանը չվերադարձվեն մայր Հայաստանին, այլ շարունակեն բռնակցված մնալ բոլոր առումներով Արցախի ու Նախիջևանի համար խորթ և օտար Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Ցավալի է, բայց կրկին փաստ, որ մեր օրերում նույնպես, ինչպես վերոհիշյալ շրջանում, «անաստասմիկոյանների» պակաս չունենք: Այս առումով խիստ անհրաժեշտություն կա խոր և համապարփակ վերլուծության՝ հասկանալու սեփական հայրենիքից կամ դրա մի մասից կամավոր հրաժարվելու հայ մարդու շարժառիթներն ու գտնելու նման ապազգային մտածողությունն արմատախիլ անելու ուղիները:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

Քաղաքագետ
Դիտվել է՝ 65

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն