Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Այս ասկյարը որևէ պատժի Հայաստանում առհասարակ կարժանանա՞, թե՞ փաշինյանականները վազեվազ նրան կհանձնեն Ադրբեջանին

Այս ասկյարը որևէ պատժի Հայաստանում առհասարակ կարժանանա՞, թե՞ փաշինյանականները վազեվազ նրան կհանձնեն Ադրբեջանին
01.10.2026 | 19:29


Եվ այսպես, ադրբեջանցի մի զինծառայող ապօրինի հատել է Հայաստանի սահմանը, հասել Սիսիանի շրջանի Շաքի գյուղ, գիշերն անցկացրել դատարկ մի տանը, իսկ տանտերերի վերադառնալուց հետո կրակել ու վիրավորել է մի երիտասարդ կնոջ։
Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։
Ճիշտն այն կլիներ, որ, նախ, այդ հանցագործը, ով, շատ հնարավոր է, դիվերսիոն-հետախուզական առաջադրանք է կատարել, Հայաստանում դատվի և դատապարտվի երկարաժամկետ ազատազրկման։ Այնուհետև նրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ։ Միմիայն այդպես՝ բոլորի հետ։
Նման դեպքերը միջազգային պրակտիկայում ամենևին էլ արտառոց չեն։ Օրինակ՝ 1972 թ. Իսրայելն իր մոտ դատապարտված հորդանանցի սպային Հորդանանին վերադարձրեց միայն նրա երկամյա բանտային պատժի ավարտից հետո՝ դրա դիմաց ստանալով Հորդանանում պահվող չորս անձանց։ Բազմաթիվ օրինակներ կան Իսրայելի և Համասի ու պաղեստինյան այլ խմբավորումների միջև կատարված փոխանակումներից։ Այսպես, 2011 թ. Գիլադ Շալիթի դիմաց ազատ արձակվեց ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալ։ Իսկ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո հինգ ռուս զինծառայող փոխանակվեց ռուսական կողմում պահվող 15 վրացիների հետ։
Մեզ համար, իհարկե, շատ ավելի խոսուն է ճիվաղ Ռամիլ Սաֆարովի օրինակը։ 2004 թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի այս սպան Հունգարիայում նախ դատվեց և ցմահ ազատազրկման դատապարտվեց։ Սակայն ութ տարի անց նրան հանձնեցին Ադրբեջանին՝ իբր պատժի մնացած մասն այնտեղ կրելու համար։ Իսկ թե ինչ արեց Բաքուն նրան ստանալուց անմիջապես հետո՝ հիշում ենք. ներում, ազատ արձակում, կոչման բարձրացում և հերոսացում։ Գուցե սա էլ նման հույսեր ունի։
Բայց արդյո՞ք այս ասկյարը որևէ պատժի Հայաստանում առհասարակ կարժանանա՞, թե՞ փաշինյանականները վազեվազ նրան կհանձնեն Ադրբեջանին՝ առանց Բաքվում պահվող հայ գերյալների ազատ արձակման։
Երկրորդ տարբերակը, ցավոք, ավելի հավանական է թվում։
Շուտով կիմանանք այս հարցի պատասխանը։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 149

Մեկնաբանություններ