Միայն մեծ տեղեկատվական աղմուկը կարող է ստիպել այս իշխանություններին այդ տականքին գոնե փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր գերիներից որևէ մեկի հետ
01.10.2026 | 19:48
Հուսով եմ՝ բոլորը տեղյակ են, որ զինված ադրբեջանցի զինվորը ՀԱՆԳԻՍՏ մտել է Հայաստանի տարածք, այնուհետև ՀԱՆԳԻՍՏ հանցագործություն է կատարել՝ վիրավորելով մի աղջկա, և միայն դրանից հետո է ձերբակալվել։
Իսկ հետո իրադարձությունների զարգացման երեք տարբերակ կա։
1. ադրբեջանցի տականքը կդատապարտվի և օրենքի ողջ խստությամբ կուղարկվի բանտ։
2. ադրբեջանցի տականքը կփոխանակվի Բաքվում պահվող մեր գերիներից մեկի կամ մի քանիսի հետ։
3. հանցագործություն կատարած ադրբեջանցի տականքին ՀԱՆԳԻՍՏ կվերադարձնեն Ադրբեջան։
Ձեր կարծիքով՝ ո՞ր տարբերակը կնախընտրեն Փաշինյանի իշխանությունները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, այս իշխանությունները վարում են պրոադրբեջանական քաղաքականություն, շատ մեծ է հավանականությունը, որ նրան պարզապես կվերադարձնեն Բաքու։
Ավելին՝ քանի որ հակահայկական ցինիզմը այս իշխանությունների գլխավոր գաղափարական զենքն է, ես նույնիսկ գիտեմ, թե ինչ բառերով են նրանք դա ներկայացնելու։
Օրինակ՝ կասեն, որ հանուն խաղաղության պետք է վերադարձնել «խեղճ ադրբեջանցուն», իսկ հետո այս ամենը կփորձեն ներկայացնել այնպես, թե իբր անհրաժեշտ է շտապ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և ստորագրել «խաղաղության պայմանագիրը», որից անմիջապես հետո ադրբեջանցի զինվորները կհամակվեն մարդասիրության գաղափարներով և այլևս չեն մտնի Հայաստանի տարածք հայերին սպանելու համար։
Ընդհանուր առմամբ, ես համոզված եմ, որ իշխանությունները այս դեպքը կփորձեն օգտագործել՝ իրենց պրոադրբեջանական քաղաքականությունը շարունակելու օգտին։
Եվ միայն մեծ տեղեկատվական աղմուկը կարող է ստիպել այս իշխանություններին այդ տականքին գոնե փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր գերիներից որևէ մեկի հետ։
Արման Աբովյան
Մեկնաբանություններ