Իշխանությունը ստրկացրել ու հեղինակազրկել է իրավական համակարգը
02.10.2026 | 12:39
Հավանաբար շատերդ եք հիշում Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարություն» խորհրդանշական ֆիլմը (1984 թ.), և նրա վերջում հայտնի դերասանուհու կողմից հնչեցված հայտնի արտահայտությունը. «Ինչի՞ համար է պետք այն ճանապարհը, եթե նա չի տանում դեպի տաճար»։
Հարցն այսօր մի քիչ ձևափոխելով` ես էլ այսպես եմ հնչեցնում. «Եթե ՍԴ-ն «քաղաքական բուդկա» անվանելու համար մարդուն փորձում են զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա ու՞մ է պետք նման դատարանը»։
՝ դատարանը ծառայեցնելով ոչ թե արդարադատությանը, այլ իշխանության շահին։
Երբ պատգամավորի քաղաքական գնահատականը կարող է մարդու համար վերածվել քրեական հետապնդման ու քաղաքական գործունեությունից մեկուսացման վտանգի, դա արդեն մեկ պատգամավորի խնդիրը չէ։ Դա մեր բոլորի՝ արդար դատարան ունենալու իրավունքի խնդիրն է։
Էլիզա Հովհաննիսյան
Մեկնաբանություններ