Թաղման նպաստի տնտեսման լափի օգուտը
03.10.2026 | 11:31
1. Թաղման նպաստ ստացող քաղաքացիների տարեկան թիվը
ՀՀ-ում տարեկան գրանցվում է միջինում 24,000–25,500 մահ (օրինակ՝ 2024 թ. տվյալներով՝ 25,435 մարդ)։ Օրենսդրությամբ 200,000 դրամ թաղման նպաստը տրամադրվում է մահացած կենսաթոշակառուների, աշխատողների, ինչպես նաև անապահովության նպաստառու ընտանիքների անդամների հուղարկավորությունը կազմակերպողներին։ Տարեկան թաղման նպաստի գումարը երկրի մասշտաբով կազմում է շուրջ 5,000,000,000 դրամ (հինգ միլիարդ դրամ)՝ 25,000 × 200,000 հաշվարկով:
2. Նվազագույն կենսաթոշակ ստացողների թիվը
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակ (և դրան հավասարեցված ծերության նպաստ) ստանում է շուրջ 73,000 մարդ, որից բխում է, որ նվազագույն կենսաթոշակը 1,000 դրամով բարձրացնելու դեպքում տարեկան լրացուցիչ ծախսը երկրում կկազմի 876,000,000 դրամ (73,000 × 1,000 × 12)։
3. Տնտեսում
Մեկ տարվա համար արված հաշվարկը վկայում է, որ թաղման նպաստի 5.0 մլրդ դրամի չեղարկման և նվազագույն թոշակը 1,000 դրամով աճեցնելու (ինչը կազմում է 0.876 մլրդ դրամ) արդյունքում գոյանում է 4.1 մլրդ դրամի չափով տնտեսում (5.0 մլրդ - 0.9 մլրդ = 4.1 մլրդ դրամ):
Այսպիսով, թաղման նպաստը լրիվ չեղարկելու և այդ հաշվին նվազագույն կենսաթոշակը 1,000 դրամով բարձրացնելու դեպքում պետական բյուջեում կձևավորվի շուրջ 4.1 մլրդ դրամի տարեկան զուտ տնտեսում։ Կամ՝ խնայված միջոցներով հնարավոր կլիներ նվազագույն կենսաթոշակը բարձրացնել ոչ թե 1,000 դրամով, այլ ավելի քան 4,700 դրամով (4,1 մլրդ ÷ 73,000 = 56,164 դրամ տարեկան, որն էլ ամսական կկազմի շուրջ 4,700 դրամ)։
Իսկ ինչի՞ վրա կծախսվի այդ տնտեսված գումարը։ Այն կգնա նախագահի, վարչապետի, նախարարների ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Արդար է, թողե՛ք, թող աշխատեն... Բայց այդ փողից ֆորմալինի հոտ է գալիս։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Մեկնաբանություններ