Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Արցախը Ադրբեջանի համար ռազմական գոտի է

Արցախը Ադրբեջանի համար ռազմական գոտի է
03.10.2026 | 13:13

Ադրբեջանում հասարակությունը վատ աչքով է նայում օկուպացված Արցախին։ Հատկապես Արցախի տարածքում ծառայողները, նրանց ծնողները կարծում են, թե իրենք հայտնվել են դժոխքում։ Երեկվանից սոցցանցերի ադրբեջանական տիրույթում զայրույթ և անեծք է պտտվում սեփական բանակի հրամկազմի հասցեին։ Հատկանշական է, որ ալիևների դինաստիան սուր քննադատության է ենթարկվում միայն նրանց կողմից, ովքեր չեն բնակվում Ադրբեջանում։ Դատելով այդ ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Արցախը Ադրբեջանի համար ռազմական գոտի է, այնտեղ կարող են հայտնվել միայն ցուցակով մարդիկ, ովքեր էլ մշտապես լինելու են հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Բանակում տիրող բարոյահոգեբանական, միջանձնային հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Ի դեպ, ադրբեջանական տիրույթում ակտիվ շրջանառվում է մի թեզ, ըստ որի, ադրբեջանցի 18-20 տարեկան զինծառայողների մահերը, որոնք, ի դեպ, չեն հայտարարվում, կապ ունեն Իսրայելի բժշկական հաստատությունների հետ։ Ըստ այդ թեզի, երիտասարդների օրգանների վաճառքով են զբաղված օկուպացված Արցախի տարածքում տեղակայված զորամասերի բարձրագույն հրամկազմերը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ