Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ամենավտանգավորն այն է, որ մենք աստիճանաբար սկսում ենք հերթական աղետին վերաբերվել որպես հերթական «դեպքի»

Ամենավտանգավորն այն է, որ մենք աստիճանաբար սկսում ենք հերթական աղետին վերաբերվել որպես հերթական «դեպքի»
03.10.2026 | 17:48

Հակազգային, կործանիչ, ստորացուցիչ ու վտանգավոր իրադարձությունները Հայաստանում արդեն իրար հերթ չեն տալիս։ Եվ, վստահ եղեք, չեն տալու։

Չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Մի քանի օր առաջ՝ Գանձասարի եկեղեցում, Հաջիևը փորձում էր յուրացնել հայկական եկեղեցին ու հայկական մշակութային ժառանգությունը։ Հետո՝ սեպտեմբերի 27-ին Հ1-ի «ուրախ համերգը»։ Հետո՝ Ադրբեջանի զինված զինծառայողի կողմից ՀՀ շփման գիծը հատելը, մի ամբողջ ընտանիքի վրա հարձակվելու փորձը, հայ կնոջ վիրավորումն ու երեխաների կյանքը վտանգելը…

Ու սա դեռ վերջը չէ։

Հանրությունն ամեն անգամ արձագանքում է։ Մեկը բողոքում է, մեկը դատապարտում, իշխանության համակիրները՝ նույնիսկ արդարացնում են ադրբեջանցի զինծառայողին՝ իշխանությանը քծնելու համար, դատապարտելով երեխաներին պաշտպանող մորը:

Երբ պետական քաղաքականությունը հակազգային, թրքամետ և վտանգավոր է, հետևանքներն էլ կարող են լինել ամենատարբեր՝ այսօր՝ Գանձասար, երեկ՝ սեպտեմբերի 27-ի նկատմամբ անարգանք, այսօր՝ սահմանը հատած զինված ադրբեջանցի։

Վաղը լինելու է մեկ այլ դեպք։ Հետո՝ մեկ ուրիշը։ Հետո՝ ևս մեկը։

Մենք կարող ենք անվերջ վազել հետևանքների հետևից, ամեն անգամ վրդովվել, դատապարտել, պահանջել, բացատրություններ սպասել…

Բայց քանի դեռ պատճառը տեղում է, հետևանքների հերթը չի ավարտվելու։

Եվ ամենավտանգավորն այն է, որ մենք աստիճանաբար սկսում ենք հերթական աղետին վերաբերվել որպես հերթական «դեպքի»։

Մինչդեռ դրանք առանձին-առանձին «դեպքեր» չեն։

Դրանք նույն քաղաքականության տարբեր հետևանքներն են։

Այսպիսի քաղաքականության վաղվա հետևանքը կարող է այսօր նույնիսկ չպատկերացնելին լինել։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ