Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Ինչպես հասկանալ դիվերսանտի նպատակը». լիկբեզ պաշտպանության նախարարի համար

«Ինչպես հասկանալ դիվերսանտի նպատակը». լիկբեզ պաշտպանության նախարարի համար
09.10.2026 | 11:01

Սուրեն Պապիկյան անունով մեկը պնդում է, որ ձերբակալման ժամանակ ազերին դիմադրություն ցույց չի տվել, և հետևաբար նա դիվերսանտ չէ։
Հիրավի՛ տգետ պնդում ՊՆ նախարար կարգված անգրագետի կողմից։ Հատուկ իր նմանների համար բերել եմ «դիվերսանտ» բառի բացատրությունը։
Դիվերսանտ (ֆրանսերեն divertissement — «շեղում», «զբաղմունք», լատիներեն diverto — «շեղում եմ» բառերից) նշանակում է զինված հատուկ ստորաբաժանման կամ խմբի մարտիկ, որն ուղարկվում է հակառակորդի թիկունք՝ դիվերսիոն (քայքայիչ) գործողություններ իրականացնելու համար:
Դիվերսանտի կամ դիվերսիոն խմբի հիմնական նպատակներն են.
1. Ենթակառուցվածքների ոչնչացում. Հակառակորդի ռազմավարական օբյեկտների (կամուրջներ, երկաթգծեր, կապի հանգույցներ, զինամթերքի պահեստներ, էլեկտրակայաններ) պայթեցում կամ շարքից հանում:
2. Կառավարման խաթարում. Հակառակորդի զորքերի կառավարումը, կապը և մատակարարումը խափանելը:
3. Խուճապի առաջացում. Հակառակորդի թիկունքում անհանգստություն, անկայուն վիճակ և խուճապ տարածելը:
4. Հատուկ առաջադրանքներ. Կարևոր անձանց (հրամանատարների, քաղաքական գործիչների) չեզոքացում կամ հետախուզական տվյալների հավաքագրում:
Փոխաբերական կամ առօրյա իմաստով «դիվերսանտ» են անվանում նաև այն անձին, որը ծածուկ կերպով ներսից վնաս է հասցնում որևէ կազմակերպության, գործընթացի կամ ծրագրի (գործադուլավոր, քայքայիչ տարր):
Տգետներին հորդորում եմ ուշադիր կարդալ երրորդ կետը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 122

Մեկնաբանություններ