Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման
09.10.2026 | 12:10

Նրանք, ովքեր ներկայիս Եվրոպայով ու «թուրքական խաղաղասիրությամբ» տարված, շտապում են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, թող անպայման լսեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Աթենքում ունեցած ելույթը:

Պետական այցով Հունաստանում գտնվող Մարկո Ռուբիոյի՝ 2026 թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում ունեցած ելույթի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Արևմուտքը պետք է վերականգնի իր ազգային ինքնագիտակցությունը, տնտեսական ու ռազմական հզորությունը, դադարի ներողություն խնդրել սեփական պատմության համար և պահպանի իր ազգային նկարագիրը:

Ակրոպոլի ֆոնի վրա ունեցած հայեցակարգային ելույթում ԱՄՆ պետքարտուղարն, ըստ էության, նախազգուշացրել է Արևմուտքի անկման վտանգի մասին։

Իսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից, հայ ժողովրդի կառուցած ազգային պետության ռեսուրսներով քանդում են հայության պատմական հիմքերը, ազգային նկարագիրն ու ինքնությունը:

Ռուբիոյի ելույթից կարելի է հստակ ասել, որ արևմտյան աշխարհին կոչ է արվում հրաժարվել լիբերալիզմի ու բազմամշակութայնության չաշխատող և ուտոպիստական կառավարումից ու վերադառնալ ազգային-պահպանողական գաղափարներին:

«Ազգային շահը համաշխարհային կառավարման գաղափարից վեր է»- նշել է նա:

Լսու՞մ ես, Նիկո՛լ: Սա հատկապես վերաբերում է քեզ, Զելենսկուն, Սաակաշվիլուն ու բոլոր այն դերակատարներին, ովքեր, հանուն օտար կեղծ արժեքների, սեփական ազգային արժեքներն ու շահերը քայքայում ու ոտնահարում են:

Այս հարցում Ռուբիոն քննադատել է այն մոտեցումը, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը պետք է սեփական ժողովրդի շահերից վեր դասի «համաշխարհային հանրության» շահերը։ Նրա համոզմամբ՝ սեփական ազգային արժեքներին հավատարմությունը եսասիրություն չէ, իսկ ազգային շահերի պաշտպանությունը պետության բնական պարտականությունն է։

«Արևմտյան քաղաքակրթությունը պետք է դադարի ամաչել սեփական պատմությունից»:

Ռուբիոյի կարծիքով՝ Եվրոպան կորցնում է իր կենսունակությունը, հատկսպես, երբ հրաժարվում է իր ձեռքբերումներից կամ իր պատմությունը ներկայացնում է բացասական լույսի ներքո։

Նշեմ, որ նա միանշանակ իրավացի է, որովհետև, նման կերպ շարունակելու պարագայում Եվրոպայում եվրոպացի չի մնալու, թուլանալու են իրական եվրոպական քրիստոնեական արժեքները: Ներկայիս ԵՄ-ը կեղծ լիբերալիզմով կառավարողները հին ու հարուստ քաղաքակրթական մայրցամաքը վերածելու են քաոտիկ ու անդեմ զանգվածի, որն անընդունակ է լինելու ինքնուրույն զարգանալու կամ համախմբվելու:

Ռուբիոյի խոսքով՝ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և ԱՄՆ-ը պահպանեն իրենց տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հզորությունը, կկարողանան պահպանել իրենց դերն աշխարհում։

«Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է հետընթացով, կախվածությամբ և անկմամբ»։

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման։

«Ահա թե ինչու մենք քանդում էինք մեր հուշարձանները, դատապարտում մեր սեփական պատմությունը և շատ վայրերում մեր երեխաներին սովորեցնում ամաչել այն երկրների համար, որոնց ժառանգության կրողներն են նրանք»։

ԱՄՆ պետքարտուղարը նախկինում ևս նախազգուշացրել էր Եվրոպային իր քաղաքական նշանակությունը կորցնելու վտանգի մասին։

Հ.Գ.

Ինձ մոտ տպավորություն է, որ այս ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ, դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 142

Մեկնաբանություններ