«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ծիծաղի գինը

Ծիծաղի գինը
12.10.2026 | 12:42

Չեմ տեսել Ֆրունզիկի նոր արձանը, բայց նկարով շատ դուր եկավ։

Դեմքին հոգս կա՝ անհուն հոգս։ Հենց նոր զվարճացրել ա մարդկանց, թեթևացրել, վերցրել նրանց հոգսը, նրանց տխրությունը, նրանց վիշտը, ու էդ ծանր բեռի տակ կքած, լրիվ դատարկված նստել ա։

Էսօր, երբ հումորն ու կատակները գոտկատեղից ներքև են իջել, երբ կատակի նպատակն անիմաստ հռհռոցն ա, շատ կարևոր ա հասկանալ իսկական հումորի արժեքը։ Կարևոր ա հասկանալ ծիծաղի գինը, իմանալ, որ մեր հոգսերն ու վշտերը ոչ մի տեղ չեն կորչում, այլ իսկական մարդասեր կատակերգուն դրանք վերցնում ա իր վրա ու շալակած անցնում իր ճանապարհը մինչև մահ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ