«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Քանդակագործն ուզեցել ա, որ մենք այլ աչքերով նայենք Ֆրունզիկին

Քանդակագործն ուզեցել ա, որ մենք այլ աչքերով նայենք Ֆրունզիկին
13.10.2026 | 19:38

Ֆրունզիկի արձանը մեծ աղմուկ ա հանել։ Շատերին դուր չի գալիս, ասում են, որ նման չի, վատն ա և այլն։
Փորձեմ բացատրել, թե ինչի համար ա ինձ դուր գալիս։ Իհարկե՝ չեմ ակնկալում, որ բոլորն իմ հետ համաձայն կլինեն։
Դե, լուսանկարչական նմանության մասին չարժի անգամ խոսալ, հեղինակը պլաստիլինով խաղացող երեխա չի, որ քիթը կամ ականջը սխալ բռնած լինի։ Կասկած չկա, որ նա ստացել ա հենց էն դեմքը, որն իր մտքում ունեցել ա, ու եթե անգամ շեղում կա, միտումնավոր ա արված՝ նպատակով։
Բայց դեմքը միայն ճիշտ չափերը չեն։ Շատերն ասում են, որ հայացքն օտար ա, մեր իմացած Ֆրունզիկը չի, չկա նրա խարիզման, հոգնած, հանձնված մարդու դեմք ա։ Համաձայն եմ, տենց էլ կա, ու իմ կարծիքով՝ հեղինակի նպատակը հենց էդ ա եղել։ Իսկ դուք փորձել ե՞ք անձնական վիշտը խեղդելով մարդկանց զվարճացնել։
հա՜, դա դերերով մեր իմացած երջանիկ կամ դժբախտ Ֆրունզիկը չի, ուրախ կամ տխուր Ֆրունզիկը չի, մենք անգամ փողոցում տենց Ֆրունզիկ չենք տեսել, որովհետև տենց միայն ինքն իր հետ ա եղել, անգամ հայելուն չի վստահել էդ դեմքը։ Դա հոգնած, լրիվ պարպված, հանգած աչքերով Ֆրունզիկն ա, որն իրան ամբողջովին մեզ ա նվիրել, մի թառամած ժպիտ անգամ չի թողել իր համար։ Դրա համար էլ չենք ճանաչում։ Մենք տենց Ֆրուզիկ ե՞նք տեսել։
Կամ չենք ուզում ճանաչել։ Մենք ուզում ենք, որ Ֆրունզիկը մահից հետո էլ մեզ զվարճացնի։ Երևի իրավունք ունենք։
Բայց քանդակագործն ուզեցել ա, որ մենք այլ աչքերով նայենք Ֆրունզիկին, հասկանանք մեր ստացած զվարճանքի բարձր գինը, ոչ միայն սպառենք, այլ նաև գնահատենք զոհաբերությունը, որովհետև մենակ էդ ճանապարհով մեր ծիծաղը կտարբերվի հռհռոցից։
Ավել-պակաս՝ կներեք։

Հենրիկ Պիպոյան
Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ