«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ալեքսանդրապոլի ծածկագիրը. իշխանական ամնեզիայի պատմական նախատիպը

Ալեքսանդրապոլի ծածկագիրը. իշխանական ամնեզիայի պատմական նախատիպը
15.10.2026 | 11:24

Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որոնք հանդիսանում էին Հայաստանի փաստացի վիլայեթացման և ինքնիշխանության կորստի ամրագրումը։
1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագիրը բաղկացած էր 18 հոդվածից և կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն ու թուրքերեն։
Ի՞նչ էր իրենից ներկայացնում ազգային կործանման այս փաստաթուղթը.
Հոդված 1. Թուրքիայի և Հայաստանի միջև պատերազմը հայտարարվում էր ավարտված։
Հոդված 2. Որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև նոր սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հազար կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելու իրավունքից՝ անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ իշխանությունը։
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությանը ձևականորեն իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել։ Սակայն նույն հոդվածում նաև նշված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր որևէ հանրաքվեի հնարավորություն։
Հոդված 4. Հայաստանը զրկվում էր ընդհանուր զինապարտություն մտցնելու և կանոնավոր բանակ պահելու իրավունքից։ Հայկական կողմն իրավունք ուներ ունենալ ընդամենը 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Թույլատրվում էր կառուցել ամրություններ և դրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի՝ պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ։
Հոդված 5. Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված ռազմական պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան «պարտավորվում էր» զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Երևանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։
Այս ամենին զուգահեռ՝ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920 թ.), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակություններին, ինչպես նաև «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Անվավեր էին ճանաչվում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել էին ի վնաս Թուրքիայի կամ շոշափում էին նրա շահերը։
Ավելին՝ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ինչպես նաև ռազմական միջոցառումներ ձեռնարկել ՀՀ տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված շրջանները (մասնավորապես՝ Ալեքսանդրապոլի գավառը) պետք է ազատվեին միայն Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի լիակատար կատարումից հետո։ Այս դրույթը Թուրքիային հնարավորություն էր տալիս անվերջ շարունակել գավառի օկուպացիան, քանի որ փաստաթուղթն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել այս կամ այն պայմանի «ոչ լրիվ» կամ «ոչ ճիշտ» կատարման պատրվակից։
Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին և Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի շահերը և գործնականում արգելում հայ գաղթականների վերադարձը հայրենի օջախներ։
Հոդված 7. «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։
Այս կետով Թուրքիան իրավականորեն ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ տեղահանված հայերի թալանված ունեցվածքի հատուցումից։ Փարիզի խաղաղության վեհաժողովի պաշտոնական տվյալներով՝ հայությանը հասցված այդ նյութական վնասի չափը կազմում էր շուրջ 19 միլիարդ ֆրանկ։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ