«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում
15.10.2026 | 15:42
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր։
Գլխավոր շտաբի պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներ և, այսօրինակ այցերի վերաբերյալ լուսաբանումներ անելու՝ կարծես արդեն բարի ավանդույթ դարձած գործելակերպի համաձայն, հրապարակել լուսանկարներ։
Ուսումնասիրելով այդ լուսանկարները՝ ակնհայտ է դառնում, որ ԳՇ պետը, օրինակ վերցնելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, զորամասի ճաշարանի սննդի արտադրամաս այցելելիս (ինչի մասին վկայում է զինծառայողների չափաբաժինները կշռելու համար նախատեսված կշեռքի էկրանի ուղղվածությունը) նույնպես անտեսում է սննդի կետերում ստուգումներ իրականացնող անձանց հանդերձանքին ներկայացվող պահանջները։ Նա հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ստուգողն իր հագուստով կամ անձնական իրերով չպետք է կենսաբանական կամ ֆիզիկական աղտոտման աղբյուր դառնա։
Այսինքն՝ նախքան խոհանոց, պահեստ կամ արտադրամաս մտնելը անհրաժեշտ է ապահովել, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական պահանջները.
• մեկանգամյա օգտագործման խալաթ կամ թիկնոց,
• գլխարկ կամ մազածածկոց,
• բախիլներ և այլն։
Ավելին, զորամասի շինություններից մեկում արված լուսանկարից երևում է, որ այնտեղ ժամանակին առկա են եղել հատակի եզրերով անցնող կարմիր գծեր, որոնք նախատեսված էին զորամասի հոսանքազրկման և լուսաքողարկման ժամանակահատվածում գիշերային կողմնորոշման համար։ Տագնապ հայտարարվելու կամ «հերթապահ լուսավորության ռեժիմի» (թույլ լուսավորության) պայմաններում այդ վառ գծերն օգնում են զինծառայողներին ավելի արագ կողմնորոշվել մթության մեջ և միջանցքով տեղաշարժվելիս խուսափել պատերին բախվելուց։
Լուսանկարների ուսումնասիրությունը հիմնավոր մտահոգություն է առաջացնում նաև այն մասին, թե ինչ պատկեր է տեսախցիկի կադրից դուրս։
Անդրադառնալով գլխավոր շտաբի պետի կենսագրությանը՝ առաջանում է մեկ այլ տրամաբանական հարց՝ վերջինս ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է ընդունել զինվորական երդումը։ Հատկանշական է, որ նա ծնվել է 1977 թվականին, իսկ 1994 թվականից՝ դեռևս զորակոչային տարիքի չհասած՝ տասնյոթ տարեկանից, արդեն ծառայել է զինված ուժերում և, չունենալով բարձրագույն զինվորական կրթություն, զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ (ռազմական ակադեմիայում ուսումը և այլ վերապատրաստումները, ի վերջո, ուղղված են զինվորական որակավորման բարձրացմանը)։
Վերոգրյալն ամփոփելով՝ գրեթե պարզ է դառնում, թե ինչով կարող են պայմանավորված լինել զինված ուժերում տիրող իրավիճակի արմատները։
Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարությունը մոնիտորինգի է ենթարկում սոցիալական ցանցերը և հետևում հրապարակումների ներքո գրված մեկնաբանություններին՝ հույս ենք հայտնում, որ հանրությանը կներկայացվեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ զինվորական երդում ընդունելու վերաբերյալ տեղեկությունները և այն պայմանները, որոնցում դա տեղի է ունեցել։
Հ.Գ. Ամեն դեպքում, համեմատության համար կուզենայինք տեսնել այն կնոջը, որը կվստահեր իր առողջությունն այն գինեկոլոգին, որը հեռակա կարգով ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, իսկ հետագայում՝ գինեկոլոգիայի օրդինատուրան ու ասպիրանտուրան։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

15.10.2026 թ.
Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ