Եվրոպան չի քանդվում․ քանդվում է Եվրամիության՝ Եվրոպան ներկայացնելու հավակնությունը։
Եվրոպան քաղաքակրթություն է, պատմություն, մշակույթ, ազգեր ու ազգային պետություններ։ Իսկ Եվրամիությունը քաղաքական կառույց է՝ իր գաղափարախոսությամբ, բյուրոկրատիայով և հակասություններով։
Եվրոպան շատ ավելի հին է, քան Եվրամիությունը, և շատ ավելի երկար կապրի, քան ցանկացած տնտեսական կառույց։
Եվրոպայի փրկությունը նրա ազգային պետությունների վերածննդի մեջ է, ոչ թե Բրյուսելի բյուրոկրատիայի հավերժացման։
Գևորգ Կարապետյան