Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Թավշյա» ձեռագիր. ֆրանսիական աղետն ու հայկական զուգահեռները

«Թավշյա» ձեռագիր. ֆրանսիական աղետն ու հայկական զուգահեռները
20.10.2026 | 10:28

Ֆրանսիայում «ոչ բռնի, խաղաղ, գրեթե թավշյա» «հեղափոխություն» է. ձեռագիրը նույնն է, ինչպես եղավ աշխարհի այլ երկրներում, և այդ «հեղափոխության» կատարողը բնիկ ֆրանսիացին չէ, այլ երկիր լցված տարբեր «փախստական» միգրանտները: Տարիներ շարունակ Ֆրանսիան ինքն իր «հերն անիծում էր»: Ես տեսել եմ Ելիսեյան դաշտերում պառկած հազարավոր իբր միգրանտների և թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա վստահ էի՝ դրանց ներմուծում են Ֆրանսիա՝ հետագայում որպես գործիք օգտագործելու համար։ Ու այդ «հետո»-ն, ահա, եկել է։
Այս դաժան սցենարում Մակրոնը և նրա ուսուցիչ տիկինը հեչ էլ պատահական կերպարներ չեն. Մակրոնը նշանակվեց նախ մի շարք երկրներ (օրինակ՝ նաև Հայաստանը), ապա Ֆրանսիան այս օրին հասցնելու համար։ Զուգահեռն ինքնըստինքյան է ծնվում․
Զուգահեռ 1. Վերջին ութ տարիներին Հայաստան են ներմուծվում իբր միգրանտներ՝ հնդիկ ու պակիստանցի, իբր ֆիլիպինցի ու իբր չգիտես ինչ ազգի ներկայացուցիչներ. կամաց-կամաց այն 300 հազարի «աղվեսներն» են եկել ու գալիս։
Զուգահեռ 2. Նայելով Ֆրանսիայի դեպքերին՝ ակամա հիշում ես 2008 թվականը, երբ նույն ձևով Երևանում խանութներ էին թալանվում, վառվում ու ավերվում։
Զուգահեռ 3. Նայում ես սև դիմակներով մարդկանց խրախճանքին Ֆրանսիայի քաղաքներում, հիշում ես 2018-ի Երևանի փողոցները հեղեղած սև դագաղները, սև ժապավեններն ու մահվան ծաղկեպսակները։ Այդ ամենը սկսվեց այսպես․ առաջին գիծ բերվեցին հղի կանայք, եկան մանկասայլակներով՝ մեջը երեխաներ։ Ֆրանսիայում էլ ամեն ինչ սկսվեց իբր դպրոցականների ցույցերով։
Զուգահեռ 4. Ֆրանսիայում դարավոր եկեղեցիների գմբեթներ են տապալում, այրում քրիստոնեական կենտրոններ ու պատմական հուշարձաններ։ Հայաստանում՝ Արցախը «գրավելուց» հետո, նույն ուժերը հոգևոր ու մշակութային կենտրոններն են քանդում, վերափոխում, դարձնում մզկիթ։ Հայաստանում հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ չեն դադարում՝ նոր ձևեր ստանալով։
Շարունակությունը թե՛ Ֆրանսիայում, թե՛ աշխարհում լինելու է շատ դաժան։ Աշխարհում սև ու մութ ուժերի խրախճանք է։ Ազգային, մարդկային, աստվածային ուժերը ննջում են՝ չգիտես ինչի կամ ում սպասելով։
Իսկ Տերը նայում է վերևից ու տխրում՝ տեսնելով, որ մարդկությունը այդպես էլ ոչինչ չհասկացավ. մարդն այդպես էլ չըմբռնեց, որ երբ ինքը կերավ այն խնձորը, դրա հետ կերավ իրեն տրված աստվածային բարեհաճությունը, աստվածային պարգևն ու աստվածային պաշտպանությունը։
Սև ուժերը միշտ էլ եղել են աստվածայինին զուգահեռ, նոր բան չէ. աստվածայինը փրկել է մարդուն և աշխարհը, որովհետև մարդն ուզել է փրկվել, կռիվ է տվել՝ ապավինելով Տիրոջը։ Հիմա՝ 21-րդ դարում, աղմուկը խլացնում է Հոգին։
Կատարվողը, այո՛, քաղաքական է, բայց և՝ ավելի հզոր, քան զուտ քաղաքականը. չարի հաղթարշավ է։ Չեմ ասում՝ չարի ու բարու, որովհետև բարին մատը մատին չի խփում։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ.
Այն պահին, երբ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավերածություն ու սև խրախճանք էր, նայե՛ք կադրերը՝ Մակրոնը և իր «ուսուցիչ» տիկինը Սելին Դիոնի համերգին էին. տիկնոջ «պարի» շարժումները նայեք։ Ոչինչ կամ ոչ մեկի չի՞ հիշեցնում։
Իսկ դուք մի՛ շեղվեք՝ խրոխտ քայլերով դեպի Եվրոպա, հետն էլ՝ ուռա՛․
Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ