Աղոթարան
21.10.2026 | 00:05
Գոհանում ենք Քեզանից, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։
Զորացրու և մեզ Տեր,
Պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր Սրբերի հետ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ։
Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Մեկնաբանություններ