Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թավշյա տրոլինգ և ռեպրեսիաներ. երբ իշխանությունը բացահայտ ծաղրում է սեփական ժողովրդին

Թավշյա տրոլինգ և ռեպրեսիաներ. երբ իշխանությունը բացահայտ ծաղրում է սեփական ժողովրդին
21.10.2026 | 12:42

Պահհոոո՜... Փաշինյանը՝ ժողովրդավարական թեթև պաթոսով լցված, կոչ արեց մարդկանց նամակներ գրել իրեն, եթե հանկարծ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրենց նկատմամբ ճնշումներ գործադրվեն։
Իրականում տպավորություն է, թե նա պարզապես ծաղրում է մարդկանց, կամ սա «թավշյա տրոլինգի» մի նոր ձև է։
Լո՞ւրջ: Ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խախտումների մասին բողոքներ գրել խորհրդարանական ամենախայտառակ ու ձախողված ընտրությունների հեղինակի՞ն։ Իբր նա տեղյակ չէ՞, որ երկրում հենց իր հաստատած կարգերն են գործում, երբ մարդկանց բարոյապես ոչնչացնում են, սնանկացնում, աշխատանքից ազատում, բանտեր նետում և ռեպրեսիաներով սպառնում միայն այն պատճառով, որ նրանք համակրում են ընդդիմությանը։
Իսկ ո՞վ էր ընտրությունների ժամանակ մարդկանց նկատմամբ համատարած ճնշումներ գործադրում՝ ժողովրդին պատերազմով, իսկ քաղաքական ընդդիմախոսներին ռեպրեսիաներով սպառնալով։ Ո՞վ էր մարդկանց վրա ճնշում բանեցնելու բացարձակապես բոլոր սոցիալական, քաղաքական ու իրավական մեթոդներն օգտագործում։
Ո՞վ զրկեց շուրջ 3 հազար մարդու ընտրելու իրավունքից՝ չեղարկելով մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ո՞վ փաստացի գողացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 60 հազար ձայնը։ Ո՞վ լցրեց բանտերը քաղաքական ընդդիմախոսներով։
Ընդդիմության առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ Անդրանիկ Թևանյանի, Խաչիկ Գալստյանի և շատ-շատ ուրիշների ձերբակալություններն ու հետապնդումները դրա դասագրքային օրինակներն են։
Ո՞վ հազարավոր մարդկանց թողեց առանց աշխատանքի միայն այն պատճառով, որ նրանք, օրինակ, աշխատում էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնում։ Թե՞ Փաշինյանը տեղյակ չէ, որ մարդկանց աշխատանքից ազատում են իրենց քաղաքական հայացքների պատճառով։
Դուք լո՞ւրջ եք։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց ամեն օր ծաղրում ու նվաստացնում են։ Ամեն օր Փաշինյանն ու նրա թիմը լկտիաբար, ցինիկաբար և առանց որևէ բան թաքցնելու ծաղրում են մեզ։ Երկիրը վերածել են քաղաքական ծաղրանկարի:
Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ ռեպրեսիաները դարձել են կառավարման գործիք։ Եվ այս ամենի վերջնական նպատակը մեր հայրենիքի վերաձևավորումն է՝ այն վերածելու թուրքական «բաց միջանցքի»՝ հեռանկարում ունենալով Հայաստանի վերածումը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»։

Արման ԱԲՈՎՅԱՆ
Դիտվել է՝ 125

Մեկնաբանություններ