Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իլհամ Ալիևն ու ռազմական հավաքները

Իլհամ Ալիևն ու ռազմական հավաքները
21.10.2026 | 13:30

Ինչպես պատմում է ռուս հեղինակներից մեկը. «ՄԻՍԻՍ-ի (MISIS) ընկերներով նշում էինք ինստիտուտ ընդունվելու 50-ամյակը ու հիշում անցած-գնացած օրերը։ Այդ թվում՝ ռազմական հավաքները Կալինինի (այժմ՝ Տվեր) մոտ։ Այնտեղ, մեր ինստիտուտից բացի, կային նաև այլ բուհեր, օրինակ՝ ՄԳԻՄՈ-ն (MGIMO)։ Իսկ ՄԳԻՄՈ-ում հենց մեր տարում սովորում էր Իլհամ Հեյդարի Ալիևը։ Շատ հաճելի երիտասարդ էր»։
Ճիշտ է, նա մի փոքր «տարբերվում էր» մյուս կուրսանտներից.
• Եթե բոլորը վրանում ապրում էին 6 հոգով, ապա նա ապրում էր 2 հոգով... ինքն ու իր թիկնապահը։
• Հրաձգության էլ էր թիկնապահը նրան առանձին տանում՝ դասակից հետո, որպեսզի, Աստված չանի, մեկը պատահաբար նրա վրա «անվճար ծակ» չբացեր։ Այդպես մեզ բացատրեց ճամբարի պետ, գնդապետ Մամաևը։
Իսկ երդմնակալության օրը մեզ մոտ ժամանեց նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ Նրան, բնականաբար, բոլորը ճանաչում էին. ՍՄԿԿ Կենտկոմի անդամ էր, ահռելի մեծ մարդ։
Ճամբարի պետը, որպեսզի նման կարևոր հյուրը հանգիստ ու առանց ցնցումների տեղ հասներ, միջոցառումից 3 օր առաջ անձամբ նստել էր գրեյդերի (ճանապարհամաքրիչ մեքենայի) ղեկին ու հարթեցնում էր Կալինինից (Միգալովո) մինչև ճամբար ընկած ճանապարհը։
ԲԱՅՑ...
Հեյդար Ալիևիչը թքած ունեցավ այդքան տանջանքով հարթեցված ճանապարհի վրա և երդման արարողությանը ժամանեց... ՈՒՂՂԱԹԻՌՈՎ (գնդապետի դեմքի արտահայտությունը պատկերացնելն արդեն իսկ արվեստ է):
Հետո նա կուրսանտների համար կարդաց ոգեշնչող ճառ, որից հետո տեղի ունեցավ տոնական ճաշ՝ կարմիր ձկնկիթով ու կարմիր ձկով։ Այդ օրվանից բոլորս հասկացանք, որ ռազմական հավաքները, սկզբունքորեն, վատ բան չեն, եթե կողքիդ սովորում է Կենտկոմի անդամի որդի։
Ու հիմա այդ մամայի բեղավոր բալիկից դողում է ՀՀ վերնախավը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 93

Մեկնաբանություններ