Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեկի ադամանդն է փոքր, մյուսի ապուրն է նոսր. փոխքաղաքապետի «կարիքներն» ու թանկացող կյանքը

Մեկի ադամանդն է փոքր, մյուսի ապուրն է նոսր. փոխքաղաքապետի «կարիքներն» ու թանկացող կյանքը
21.10.2026 | 13:35

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի աշխատավարձը 952 հազար դրամից կդառնա 1 միլիոն 830 հազար 400 դրամ։
Լրագրողի այն հարցին, թե դժվա՞ր էր ապրել 952 հազար դրամով, փոխքաղաքապետը պատասխանում է՝ «եղել է, որ ավելի դժվար էլ է եղել»։
Այսինքն՝ ստացվում է, որ ամեն դեպքում դժվար է…
Նա նաև նշում է, թե, դիցուք, երկու տարի առաջ 952 հազար դրամն այլ գնողունակություն ուներ, հիմա՝ այլ, և այն կարիքները, որ այդ աշխատավարձը փակում էր երկու տարի առաջ, հիմա կամ չի փակում, կամ ավելի մեծ դժվարությամբ է փակում։
Ստացվում է՝ քանի որ 952 հազար դրամով ապրելը դժվար է, պաշտոնյան այսուհետ կստանա շուրջ 40 թոշակառուի ամսական եկամուտին հավասար գումար։ Համեմատության համար՝ նվազագույն կենսաթոշակը, որը 2026 թվականի ապրիլի 1-ից սահմանվել է 46,000 դրամ, ավելանալու է ընդամենը 1000 դրամով։
Ներողություն, իհարկե, որ Սուրեն Գրիգորյանի աշխատավարձն ու «կարիքները» համեմատում եմ հասարակ մահկանացուների եկամուտների ու տարրական պահանջմունքների հետ։

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ