Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իներցիոն մտածողությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Իներցիոն մտածողությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները
21.10.2026 | 14:53

Գլոբալ կոնֆլիկտների ժամանակ գոյապայքարը գնում է ամենավերին մակարդակով, և հարցերը որոշվում են նրանով, թե որ հակամարտ կողմի մոտ ռազմական ուժի, հոգեբարոյական ուժի, ինտելեկտի, տնտեսության ու ռեսուրսի սիմբիոզը ավելի էֆեկտիվ ու հզոր կլինի։

Հզորության նշված բաղադրիչների մասին լրիվ ինֆորմացիան հակառակորդների համար անհասանելի է, որը անորոշություններ է մտցնում բոլորը բոլորի հզորությունների գնահատականների մեջ, որոնք էլ կարող են բերել սխալ ու ռիսկային որոշումների։

Այս իմաստով հատկանշական են մեր օրերում տեղի ունեցող ուկրաինական ու Իրանի երկու պրոքսի կամ միջնորդավորված պատերազմները, որտեղ սխալ նախնական գնահատականների պատճառով կայացվել են շատ մեծ կորուստների բերող որոշումներ։

1․ Արագ հզորացող Չինաստանի դեմն առնելու և Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալու նպատակով սկսված ուկրաինական պրոքսի պատերազմի մասին որոշումը հետևանք էր Ռուսաստանի հզորության մասին թյուր պատկերացումների ու գնահատականների, ըստ որոնց ենթադրվում էր ռուսական կողմի արագ պարտություն։

Իրականությունը դուրս եկավ դրա հակառակը, և Արևմուտքի կողմից սխալվելու հիմնական պատճառն էլ այն էր, որ հզորություն չափելու նրա մեթոդաբանությունն ինքն էր սխալ՝ հավասարեցնելով Ռուսաստանի հզորությունը, ասենք, Իտալիայի հզորությանը։

2․ Ռուսաստանն ինքը իներցիայով կարծում էր, որ Ուկրաինան ցանկացած իրավիճակում իրեն լրջորեն դիմադրել չի կարող, բայց դուրս եկավ դրա հակառակը, քանի որ Ուկրաինայի թիկունքում Արևմուտքն էր կանգնած, և ուկրաինացիներն էլ իրենց պասիոնարությամբ ռուսներին չէին զիջում, քանի որ պրակտիկորեն նույն ժաղովուրդն են։

3․ Նույն կարգի սխալ գնահատականների արդյունք էր նաև Իրանի պատերազմը, որտեղ վերջինս թյուրիմացաբար համարվում էր թույլ հակառակորդ, և, որ գլխավորն է, ոչ մեկի մտքով չէր անցել գնահատել նաև Հորմուզի նեղուցի պոտենցիալը՝ աշխարհի գործերի վրա դրա ազդեցության չափի առումով։

Այս սխալների շարքը կարելի է շարունակել, որոնք հիմնականում մարդկանց իներցիոն մտածողության հետևանք են, և այն հույսն ու պնդումը, որ արհեստական բանականությունները նման հարցերում ավելի որակյալ որոշումներ կարող են կայացնել, հերթական թյուրիմացությունն է, որ կարող է շատ թանկ արժենալ մարդկության ապագայի համար։

Բանն այն է, որ արհեստական բանականությունները աշխատում են այն ալգորիթմների միջոցով, որոնք մշակվել են ինչ-որ հարցերում սխալ մտածող մարդկանց կողմից, և եթե սխալ մտածող մարդը կարող է սթափվել և ուղղել իր սխալը, ապա ԱԲ-ն այդ էլ չի կարող անել, իսկ նրա ինքնուսուցման ու ստեղծագործելու մասին հեքիաթները դեռ շատ հեռու են իրականությունից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 105

Մեկնաբանություններ