Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կարևորը՝ ուղևորները վճարեն ուղեվարձը

Կարևորը՝ ուղևորները վճարեն ուղեվարձը
21.10.2026 | 16:02

Կարծում եմ` ճանապարհային երթևեկության խախտումների ոլորտում առաջատարը Երևանի քաղաքապետարանի «բարեփոխված» տրանսպորտն է: Վերջինիս վարորդները մինչ օրս այդպես էլ չհասկացան, որ ծանրաբեռնված խաչմերուկ մուտք գործելն արգելված է:
Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկ: Թիվ 54 ավտոբուսը մուտք է գործել ծանրաբեռնված խաչմերուկ, և թքած թե ինչ կլինի: Վարորդի համար կարևորը, որ ուղևորները վճարեն ուղեվարձը և քաղաքական իշխանությունն իրենից գոհ լինի: Վերջինս անպատիժ է և որևէ մեկին հաշվետու չէ իր արարքների համար: Ավտոբուսի վարորդն իր կատարած իրավախախտումների համար չի տուգանվում: Երևանի քաղաքապերանն ու ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներդաշնակության մեջ են:
Ռոմանտիկա:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ