Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչո՞վ է ԵՊՀ-ն տարբերվում «Լեյտենանտ Շմիդտի որդիներ» կոնգլոմերատից

Ինչո՞վ է ԵՊՀ-ն տարբերվում «Լեյտենանտ Շմիդտի որդիներ» կոնգլոմերատից
22.10.2026 | 12:01

«Ոսկե հորթը» հանճարեղ ստեղծագործության հերոսներ Օստապ Բենդերը, Շուրա Բալագանովն ու Պանիկովսկին «աշխատում էին» որպես լեյտենանտ Շմիդտի որդիներ: Վերջիններիս գտնվելու մշտական վայրն այնժամանակյա քաղաքակիրթ մարդկությանը հայտնի չէր: Այնուամենայնիվ, նրանք աշխարհագրորեն տարբեր վայրերից շարունակում էին իրենց գործունեությունը: Այսինքն՝ կարելի է աներկբա փաստել, որ լեյտենանտ Շմիդտի որդիներն «աշխատում էին» առանց աշխատանքի վայր ներկայանալու կամ «հեռավար»:
Այժմ վերադառնանք մեր օրեր:
«Առավոտ» լրատվականը պարզել է, որ ԵՊՀ-ի ներկայիս ռեկտոր Հ. Հ.-ի երկրորդ կինը՝ Էմմա Սարգսյանը, «2022 թ. գրանցվել է որպես համալսարանի մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի»:
Այս պատմության ամենաուշագրավն այն է, որ ԵՊՀ-ի և ռեկտոր Հ. Հ.-ի պետական, անձնական ու այլ գործերով հավերժական պաշտպան զիցնախագահ Ֆունտը՝ կներեք, Էդգար Բադեմյանը, ասում է, որ «Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում»: Այսինքն՝ Հ. Հ.-ի երկրորդ կինը եկել-հասել է ԵՊՀ, սակայն իր բուն աշխատավայր չի ներկայացել, փոխարենը՝ աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»: Այդ ի՞նչ տարածք է և աշխարհագրորեն որտե՞ղ է այն գտնվում. այդ մասին հավերժական Էդգար Բադեմյանը բազմաբովանդակ լռում է:
Հեռու եմ Շուրա Բալագանովին, առավել ևս՝ Պանիկովսկուն, Հ. Հ.-ի երկրորդ կնոջ հետ համեմատելու մտքից: Վստահ եմ՝ նրանք էապես տարբերվում են միմյանցից: Թեպետ Աշխատանքային օրենսգրքին վերջիններիս վերաբերմունքը համընկնում է. նրանք բոլորն էլ աշխատում էին իրենց հիմնական աշխատավայրից էապես տարբերվող «այլ տարածքներում»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ