Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ի գիտություն մտահոգ քաղաքացիների, լրատվամիջոցների և ի գործողություն պատկան մարմինների

Ի գիտություն մտահոգ քաղաքացիների, լրատվամիջոցների և ի գործողություն պատկան մարմինների
22.10.2026 | 12:10

Հայտարարություն

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ Կրոնի հիվանդություն (Crohn's disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրներ, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն:
Վերջերս Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջական վիճակի վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել համապատասխան բժշկական օգնություն: Որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապօգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները վերջինիս տրամադրել են միայն ցավազրկող «Կետոնալ» դեղահաբեր, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղամիջոցն ուժեղացնում է արյունահոսությունը:
Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին ու ՀՀ ՄԻՊ-ին՝ ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն» բնույթի պատասխաններ, մասնավորապես.
• ՀՀ ՄԻՊ՝ տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել,
• ՀՀ ԱՆ՝ խնդիրը մեր տիրույթում չէ,
• ԱԽ՝ վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։
Հայտնում եմ, որ այս ժամանակահատվածում Արթուր Վարդանյանը չի ստացել որևէ բուժում, և նրա առողջական վիճակը շատ ավելի է վատթարացել: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչը փաստում են երկարատև տեսակցությունից վերադարձած Արթուր Վարդանյանի կինն ու մի քանի օր առաջ նրան այցելած պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշվածը հաշվի առնելով՝ կրկին անգամ դիմում եմ վերը նշված կառույցներին՝ հրատապ քայլեր ձեռնարկել Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և հիվանդության հետևանքով պատժի հետագա կրումից ազատելու համար:

Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արթուր Վարդանյանի փաստաբան
Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ