Ամո՛թ մեզ՝ սրան բեմ տրամադրելու համար
22.10.2026 | 12:38
Քրիստոնեական սրբություններն ու խորհրդանիշները ծաղրի առարկա դարձրած Մորգենշտերնի ելույթն այժմ նախատեսված է Երևանի մարզահամերգային համալիրում։
Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված սույն անձի համերգները 2024 թ. չեղարկվել են Ղազախստանում, 2023 թ. ելույթը մերժման է հանդիպել Ղրղզստանում՝ մշակույթի նախարարության առարկությունից հետո, իսկ 2022 թվականին Երևանում նախատեսված համերգը նույնպես չի կայացել՝ ըստ տեղական կազմակերպիչների՝ հանրային քննադատությունների ու բողոքների պատճառով (հղումը՝ մեկնաբանությունում)։
Լա՛վ, Ղրղզստանի չա՞փ էլ չկանք:
Եվ այս ամենից հետո Երևանը պետք է դառնա վերջին հինգ տարվա ընթացքում ԱՊՀ-ում նրա առաջին մեծ համերգի վա՞յրը։
Մի՞թե այն, ինչ այլուր լուրջ առարկությունների է հանդիպել, Հայաստանում պետք է ընդունվի առանց հոգևոր ու բարոյական հետևանքների մասին խորհելու։
Գռեհկաբանությունը, հայհոյանքը, պղծախոսությունը, անառակության գովերգումն ու մեղքի սովորականացումը «արվեստ» և «ազատություն» անվանելը չի փոխում դրանց պիղծ էությունը։
Նման բովանդակությամբ շոուն չպետք է տեղ ունենար մեր երկրում։
Ամո՛թ է, երբ մեր երիտասարդների հոգևոր ու բարոյական առողջության հաշվին ոմանք զվարճանք են կազմակերպում, իսկ մյուսները՝ շահույթ ստանում։
«Հրաժարվում եմ սատանայից և նրա գործակիցներից»։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեկնաբանություններ