Զոհի բլուրը
23.10.2026 | 00:04
Հոկտեմբերի 23
Պետք է մինչև վերջ վստահես Ինձ:
Պետք է պատրաստ լինես` քո վստահությունը պահել մինչև վերջին ժամը:
Պետք է ապավինես նույնիսկ այն դեպքում, երբ դու ոչինչ չես կարող տեսնել:
Պատրաստ պետք է լինես, Իմ ծառա Աբրահամի նման, մագլցելու այն նույն զոհի բլուրը. գնալով հասնելու մինչև վերջին վայրկյանը` նախքան ստանալն Իմ ազատագրումը:
Այս վերջնական փորձառությունը պետք է ապրեն բոլոր նրանք, ովքեր հավատքով են ընթանում:
Պետք է միայն Ինձ վստահել:
Մեկնաբանություններ