Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա
23.10.2026 | 10:32


Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը 2023թ. մայիսի 22-ին հրապարակային հայտարարել է, որ Քյարքին, Յուխարը Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն Հայաստանում գտնվող ադրբեջանական անկլավներ են և ինքը դրանք ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս: Լինելով թուրքի լամուկ, Նիկոլն օգտագործել է բնակավայրերի ոչ թե հայկական, այլ ադրբեջանական անվանումները, այսինքն՝ ոչ թե Տիգրանաշեն, այլ Քյարքի, ոչ թե Վերին Ոսկեպար, այլ Յուխարը Ասկիպարա…Դրանք արդյոք Ադրբեջանի՞ն են պատկանում և ադրբեջանակա՞ն անկլավներ են, ինչպես հանրությանը ներկայացնում է Նիկոլը…

Տիգրանաշեն. համարվում է, թե Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը, որն ունի ռազմավարական նշանակություն (Տիգրանաշենի տարածքով կամ անմիջապես հարևանությամբ է անցնում Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող Մ-2 միջպետական մայրուղին), թեև դե ֆակտո գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, սակայն դե յուրե Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի) անկլավ է։ Սակայն ի՞նչ դե յուրեի մասին կարող է խոսք լինել, եթե հաշվի առնենք, որ Տիգրանաշենն ի սկզբանե եղել է հայկական, սակայն ԽՍՀՄ տարիներին ապօրինի, հանցավոր որոշմամբ կցվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին՝ ստանալով անկլավի (արտաքին տարածքի) կարգավիճակ Հայկական ԽՍՀ տարածքում։ 1992 թվականի մայիսից այն անցել է հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Տիգրանաշենի դե յուրե ադրբեջանապատկան լինելն առավել անընդունելի է, եթե նկատի ունենանք, որ ողջ Նախիջևանն է հայկական, սակայն ապօրինի պայմանագրերով տրված է Ադրբեջանին:

Խոսքը, նախ, Հայաստանի տարածքի վերաբերյալ այլ պետությունների՝ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի մասին է, որով Նախիջևանի մարզը հանձնվել է Ադրբեջանի հովանավորությանը, ինչպես նաև 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի մասին, որով Թուրքիայի և անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) միջև վերահաստատվել Մոսկվայի պայմանագիրը՝ Նախիջևանի տարածքը թողնելով Ադրբեջանին որպես ինքնավար միավոր:

Վերին Ոսկեպար. Տավուշի մարզի արևելքում գտնվող այս նախկին բնակավայրը հայկական է, մինչև 19-րդ դարը բնակեցված է եղել հայերով, իսկ ԽՍՀՄ տարիներին, մինչև միության փլուզումը, թուրքերով։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով:

Բարխուդարլու. այս տեղանունը սերում է Բարխուդարից, որը ոչ թե ադրբեջանական, այլ պարսկական ծագում ունի (Barkhudar) և նշանակում է բախտավոր: Այն նույնպես հայկական բնակավայր է և միայն ԽՍՀՄ տարիներին է ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո, 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում այն թշնամու տիրապետությունից վերադարձվել և ընդգրկվել է Հայաստանի տարածքում։

Սոֆուլու. ինչպես Բարխուդարլուն, այն նույնպես հայկական է, բայց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ապօրինաբար ներառվել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում:

Ահա թե հայկական ներկա և նախկին որ բնակավայրերն է ուզում Արծվաշենի հետ փոխանակել Նիկոլ հայադավը՝ անտեսելով նաև, որ, ի տարբերություն Արծվաշենի, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի, ինչպես և այն, որ 2024թ. գարնանից, երբ Տավուշի մարզում կատարված սահմանազատման արդյունքում Ադրբեջանին պետական դավաճանությամբ հանձնվեցին հայկական 4 գյուղեր՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աշաղը Ասկիպարան), Խերմլուն (ադրբեջանական անվանումը՝ Խեյրիմլի) և Նիկոլի ասած Ղըզըլհաջիլին, գնդակը Բաքվի դաշտում է, և քանի դեռ Բաքուն Արծվաշենը չի վերադարձրել Հայաստանին, Հայաստանից անգամ մեկ թիզ հող չպետք է տրվի Ադրբեջանին (հենց այստեղ նշենք, որ Ադրբեջանն Արծվաշենը երբեք ինքնակամ վերադարձնողը չէ):

Հարկ է ընդգծել, որ 2024թ. գարնանը Տավուշի մարզում կատարված սահմանազատման ժամանակ Ադրբեջանին հանձնված վերոնշյալ չորս գյուղերն անկլավներ չէին, այլ անկլավներ համարվող տարածքներին անմիջականորեն սահմանակից ոչ անկլավային տարածքներ։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ

Դիտվել է՝ 241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ