Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եկեղեցու կանոնական ինքնուրույնությունը չի կարող կախված լինել իշխանության ղեկավարի անձնական վերաբերմունքից

Եկեղեցու կանոնական ինքնուրույնությունը չի կարող կախված լինել իշխանության ղեկավարի անձնական վերաբերմունքից
23.10.2026 | 11:23

Այսօր հրապարակվեց Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցով դատական գործերի վարույթները կարճելու մասին որոշումը։ Դատարանը երկու դեպքում էլ հարցը համարել է Եկեղեցու ներքին գործը և վերացրել հոգևորականների պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Սա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին հասցված արդեն երկրորդ «ապտակն» է։ Դրանից առաջ կարճվել էր նաև Սարոյան Արմանի (էն դեղին պապկավորի, էլի) գործը՝ նույնպես ներեկեղեցական տիրույթում գտնվող հարցի առնչությամբ։

Երեք գործերի կարճումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ ծավալած արշավը, դրա շրջանակում առաջ քաշված պահանջներն ու կազմված զեկույցները չեն կարող ինքնին հիմք ծառայել Եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար։ Ըստ էության, պետական լծակներով փորձ է արվում սպասարկել Նիկոլի անձնական քմահաճույքները՝ դրանք ներկայացնելով որպես իրավական ու հանրային նշանակության խնդիրներ, մինչդեռ դատարանների որոշումները ցույց են տալիս, որ այդ միջամտությունների իրավական հիմնավորվածությունը լուրջ հարցերի առաջ է կանգնած։

Մայր Աթոռի դեմ այս արշավի առանցքում Եկեղեցու ներքին կյանքը սեփական քաղաքական պատկերացումներին ենթարկելու ձգտումն է։ Սակայն Եկեղեցու կանոնական ինքնուրույնությունը չի կարող կախված լինել իշխանության ղեկավարի անձնական վերաբերմունքից։ Դատարանների այս որոշումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է կարգավորվեն եկեղեցական իրավասության շրջանակում, այլ ոչ թե դառնան քաղաքական ճնշման միջոց։

Հ.Գ. Նենց որ, դու շարունակիր լուրջ դեմքով կոշիկներդ վաքսել:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 67

Մեկնաբանություններ