Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Խելքի՛ եկ, աշխարհ

Խելքի՛ եկ, աշխարհ
23.10.2026 | 11:39

Է՜հ, աշխա՜րհ, աշխա՜րհ, մոլորվա՛ծ աշխարհ,
Այս ի՞նչ արեցիր քո գլխին, աշխա՛րհ,
Այսքան չարիքը ո՞նց ամբարեցիր,
Քո գլխին այս ի՜նչ փորձանք բերեցիր,
Ինքդ քե՛զ անգամ չխնայեցիր.
Դու նաև քեզնից քե'զ օտարեցիր,
Քարուքանդ աշխարհ,
Խղճի բանտ աշխարհ...

Այդ ե՞րբ էր սիրտդ դարձավ այդքան քար,
Ուրիշի վշտին այդքա՜ն անտարբեր,
Այդքան ոխերի՜մ,
Այդքան գլխակե՜ր,
Բարուն ու լավին այդքա՜ն նախանձող,
Չարիքի առաջ լու՜ռ ճամփա բացող,
Քո շահը արած միայն նշաձող՝
Սատանայի հետ անգամ շնացող,
Լավությունն այդքան արագ մոռացող,
Ապերա՛խտ աշխարհ՝
Ուտող-ուրացող...

Ախր երբ ուզես՝ հոգիդ նու՜րբ, զեղու՜ն,
Ցանքսդ առատ է, և հունձքդ՝ բեղուն.
Ի՞նչ չար մտքեր են ուղեղդ խեղում,
Որ ուղիղ ճամփադ անդունդ ես շեղում:

Ի՞նչ սատանա է խելքիդ հետ խաղում,
Որ անմեղ մարդկանց արյուն ես հեղում,
Ինչո՞ւ ես չարն ու բարին մեկտեղում,
Չարին հնազա՛նդ,
Տնաքա՛նդ աշխարհ...

Դու, որ կարող ես դրախտ արարել,
Հրաշքներ բազում լույս աշխարհ բերել,
Սահմաններ դնել անսահմանի մեջ,
Ամեն օր կյանքում բացել մի նոր էջ,
Դու, որ շարունակ փնտրել ես, պեղել,
Անշունչ սարքում ես ուղեղ զետեղել,
Երկնաքարերի ճամփան ես շեղել,
Այդ ինչպե՞ս դարձար ադքան անուղեղ։

Տեսնես՝ էլ ի՞նչ կա քո մութ ուղեղում,
Որ մարդու հոգին, մարմինն է խեղում...
Վա՛յ քո բանական ասողին, աշխա՜րհ,
Անաբու՛ռ աշխարհ,
խեղ ու ծու՛ռ աշխարհ...

Թե բանականդ՝ խորհող ու ասուն,
Աստծուց աներկյուղ, բնազդին գերի,
Ինքնակամ զոհն է հիվանդ կրքերի,
Ինչպես մի անմիտ, անբան անասուն,
Սեռամոլ անսեռ՝ վայրենի ու խեռ*,
Էլ կուսությունդ ո՞ւր մնաց, աշխա՛րհ,
Լոկ քարանձավո՞ւմ՝ անհայր ու անմայր:

Ու մարդասե՞ր ես համարում քեզ դեռ,
Երբ մեղքդ է դարձել ահավոր մի բեռ.
Ո՞ւմ իրավունքն ես տեսնես դու հարգում,
Երբ ողջ մարդկային ցեղն ես անարգում:

Ամոթից գետինն ինչպե՞ս չես մտնում,
Երկինքը գլխիդ ինչպե՞ս չի մթնում,
Եվ քեզ անաչա՜ռ, արդա՞ր ես ասում,
Երբ չես տարբերում մարդ ու անասուն:
Թե էսպես գնա, ի՞նչ տարբերություն՝
Մա՞րդ ենք ծնվել, թե՞ անբարո մի շուն:

Հիմա թե թույլ տաս, որ մերկ էլ ման գան,
Չեն հիշի թզի տերևն էլ անգամ․
Ինչ կա՞ որ, ազատ մարդ են ինքնակամ,
Բարն է արգելված դարձել դառնահամ:

Ու էլ ի՞նչ ամո՜թ, ի՞նչ Աստվածաշո՜ւնչ՝
Թող ապրեն մարդիկ դարին համահունչ,
Ապրեն միշտ գերի սեփական անձին,
Մինչև կործանվես՝ անսեռ ու անծին...

Ինչի՞ ես ձգտում այդպես մոլագար,
Դե հերի՛ք եղավ, խելքի՛ եկ, աշխա՛րհ:

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

*խեռ- անսաստ, ըմբոստ, ստամբակ, հեստ, անհնազանդ, անսանձ, անզուսպ, ապերասան
Դիտվել է՝ 77

Մեկնաբանություններ