Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ջայլամային քաղաքականությունը պատասխան չէ. ադրբեջանական կեղծիքն ու մեր լռությունը

Ջայլամային քաղաքականությունը պատասխան չէ. ադրբեջանական կեղծիքն ու մեր լռությունը
23.10.2026 | 13:24

Ուշի-ուշով հետևելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» շարքին՝ ավելի ու ավելի պարզ եմ տեսնում, թե ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանական պետական քարոզչությունը։ Ադրբեջանը հետևողականորեն ձևավորում է կեղծ ու արհեստականորեն ստեղծված պատմական «պատկերացում», որի միջոցով Հայաստանի տարածքն ու հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես իր պատմական սեփականություն։
Եվ մինչ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է տանում իր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, ես լուրջ հարցեր ունեմ՝ ի՞նչ հակաքայլեր են ձեռնարկվում այս քարոզչությանը դիմակայելու համար: Մեր հակառակորդը, թեկուզ նրան անվանում են «կիրթ ու կառուցողական», հետևողականորեն տարածում է իր թեզերը, իսկ մենք չենք հակադրում որևէ փաստ, պատմական վկայություն և պետական մակարդակով մշակված ռազմավարություն՝ առաջացնելով վտանգավոր դատարկություն։
Այս ամենի ֆոնին ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում այն տպավորությունը, որ Հայաստանը ոչ միայն պատշաճ հակազդեցություն չի ցուցաբերում, այլև քաղաքական որոշումների ու զիջումների հետևանքով աստիճանաբար հայտնվում է ադրբեջանական օրակարգի թելադրանքի ներքո: Սա պարզապես քարոզչական պայքար չէ, այլ պայքար է մեր պատմական հիշողության, ինքնիշխանության և ապագայի համար։
Ջայլամային քաղաքականությունը պատասխան չէ։ Մեր պատասխանը պետք է լինեն փաստերը, ազգային շահի պաշտպանությունն ու հետևողական պետական քաղաքականությունը։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ