Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու

Վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու
23.10.2026 | 14:05

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ, ընդգծելով, որ վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու, հատկապես այն դեպքում, երբ Սենատի մի շարք կարևորագույն մրցավազքերում պայքարը չափազանց թեժ է ընթանում: Կարծում եմ՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կպարտվեն, իսկ Սենատում մեծ դժվարությամբ կկարողանան պահպանել մեծամասնությունը՝ ընդամենը մեկ-երկու ձայնի առավելությամբ։ Չնայած, նույնիսկ 50/50 հավասարության դեպքում հանրապետականները կկարողանան պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, քանի որ փոխնախագահի ձայնը վճռորոշ կլինի ցանկացած քվեարկության դեպքում։ Վառելիքի ռեկորդային բարձր գները, հետևաբար, կարող են դառնալ միջանկյալ ընտրությունների առանցքային քաղաքական գործոններից մեկը, և դա հասկանում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում։

Գալով իմ նախկին գրառմանը՝ իհարկե, չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին, մինչդեռ կարող է առավել ձեռնտու լինել Նեթանյահուին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Իսկ այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ