Լավրովը Թեհրանում է: Եթե նրան հաջողվի համոզել ապաշրջափակել Հորմուզը, ապա, կարծում եմ, դրան կհետևի Պուտինի առաջարկած Թրամփ-Սի Ծինփին-Պուտին հանդիպումը, իսկ դա իր հերթին կնշանակի, որ 21-րդ դարի Յալթան և Պոտսդամը սարերի հետևում չեն:
Դուք կհարցնեք՝ բա Եվրոպա՞ն: Եվրոպան, կարծում եմ, ևս մասնակից կդառնա նոր աշխարհակարգի ձևավորմանը, բայց արդեն՝ նոր առաջնորդներով և ոչ այն մասշտաբով, ինչը ուներ ԽՍՀՄ փլուզվելուց հետո: Սա, իհարկե, բարդ և երկարատև պրոցես է լինելու, իրենց տեղը պետք է փորձեն ունենալ նաև արաբական աշխարհը, Թուրքիան, Իսրայելը, հզոր տեմպերով զարգացող Հնդկաստանը, վերջին շրջանում բավականին ամրապնդված Իրանը և այլ լոկալ աշխարհաքաղաքական կենտրոններ:
Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից»՝ դեռ ոչինչ պարզ չէ, դա ցույց կտա ժամանակը: Բայց կարծում եմ հանգուցալուծման սկիզբը այդքան էլ հեռու չէ…
Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել»:
Կարեն Քոչարյան