Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի ժամանակ ամեն ինչ որոշվում է գերհզորների ուժային պրագմատիզմով

Աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի ժամանակ ամեն ինչ որոշվում է գերհզորների ուժային պրագմատիզմով
23.10.2026 | 17:10

Ե՞րբ պետք է մեր գավառական ուղեղին հասնի, որ աշխարհաքաղաքական գործերում որևէ մեկի «բարոյական պարտք»-ը մյուսի հարաբերությունների բալանսների ու դիսբալանսների մեջ չի մտնում և չի էլ կարող մտնել։

«Բարոյական պարտք»-ի նման հասկացությունները թույլերին մանիպուլացնելու նպատակ ունեն, որոնց մրցակցային գոյապայքարում որպես գործիք և ռեսուրսների աղբյուր օգտագործում են ավելի ուժեղները։

Մի՞թե տարբեր կալիբրի թույլերի համար դաս չէ Ուկրաինայի ներկա վիճակը, որը ԽՍՀՄ-ը քանդվելու ժամանակ ուներ 52 միլիոն ուսյալ ու կրթված բնակչություն, հզոր արդյունաբերություն, ռեսուրսներ, գիտություն և այլն, բայց աշխարհաքաղաքական գլոբալ խաղում դարձավ խաղալիք, իսկ հիմա էլ, սպասվող բանակցային պրոցեսում, կդառնա որպես պարզ մանրադրամ։

Հսկայական երկիրը նույնիսկ բանակցող կողմ չի, նույնն էլ՝ Եվրոպան, որը, ցայտնոտի մեջ հայտնվելով, ուզում է որևէ ձևով խառնվել բանակցային պրոցեսին, և դա միայն այն պատճառով, քանի որ ինքը չնայած խոշորամասշտաբ, բայց նաև հարաբերականորեն թույլ խաղացող է։

Աշխարհաքաղաքական մեծ ցնցումների ու տեղաշարժերի ժամանակ բոլոր տեսակի գաղափարախոսությունները մոռացվում են, և ամեն ինչ որոշվում է գերհզորների ուժային պրագմատիզմով, որն էլ այդ նույն հզորներին հասկանալի միակ լեզվամիջոցն է։

Թույլերին ու միամիտներին էլ այդ պրոցեսում խոսք չի հասնում, քանի որ նրանք այդ լեզուն պարզապես չգիտեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 106

Մեկնաբանություններ