Եթե Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը և «ԱԱԾ» կոչվածի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Սիմոնյանն իրենց դերում լինեին, մինչև ողնուծուծն ախտահարված չլինեին քաղաքական կոռուպցիայով, ապա Հայաստանի ազգային անվտանգության դեմ շարունակաբար, հետևողականորեն գործող, վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմորեն զբաղեցնող Նիկոլ հայադավը պետական դավաճանության համար վաղուց արդեն պետք է ձերբակալված լիներ, ինչպես նաև լուծված նրա կալանավորման ու քրեական պատասխանատվության հարցը:
Չկատարելով իրենց դերը, նրանք կարող է որոշ հայերի դրդեն վրիժառության ու պատասխանատու լինել կատարվածի համար թեկուզ բարոյական առումով: Բայց անկախ նրանից՝ դա իրականում տեղի կունենա թե ոչ, չեմ կարծում, թե նրանց պատասխանատվությունը կսահմանափակվի սոսկ բարոյականով ու նրանք քրեակատարողական հիմնարկում չեն հայտնվի Նիկոլի կամ հարևան բանտախցում:
Նախ հիշեցնենք խորհրդարանի ամբիոնից ս. թ. օգոստոսին Նիկոլ հայադավի արած հայտարարությունը, որ ինքը կողմ է Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ-ից) հեռացնելուն և ուրախ կլիներ հանրապետությանը ՀԱՊԿ-ից հեռացնելու համար, քանի որ դա Երևանին կազատի ինքնուրույն որոշում կայացնելու անհրաժեշտությունից: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ առաջիկա 5 տարիներին (Հայաստանին չհեռացնելու դեպքում) դաշինքի կառուցվածքում ակտիվ աշխատանքի վերադառնալը բացառվում է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը երեկ հայտնել է, որ Հայաստանն ինքն արդեն դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից:
«Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման,- ТАСС-ին ասել է նա :- Մենք ամեն ինչ ուղարկում ենք նաև Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում այդ հարցի քննարկմանը և որոշումների կայացմանը, բայց չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների կայացմանը: Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, աշխատանքն ընթանում է, մենք որոշումներ ենք կայացնում։ Նրանք լսում են ամենշաբաթյա զեկույցներ, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին, վարժանքներին և այլն։ Ուստի, կարծում եմ, այստեղ հենց (ՀԱՊԿ կանոնադրության) 25-րդ հոդվածն է։ Սկզբունքորեն նրանք իրենք դե ֆակտո արդեն դուրս են եկել»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է նաև, որ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը կարող քննարկվել և որոշվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ի նիստում: Պատճառը Երևանի կողմից սիստեմատիկ խախտումներն են: Ինչպես հաղորդել ТАСС-ը, նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում: Այսինքն՝ մոտ 20 օր է մնացել, որ Հայաստանը նաև դե յուրե դադարի ՀԱՊԿ-ի անդամը լինելուց և զրկվի իր վրա Հայաստանի արտաքին թշնամու՝ թուրքի լամուկ Նիկոլի ցեղակիցների կամ ադրբեջանա-թուրքական տանդեմի հարձակման դեպքում պաշտպանական այս կազմակերպությանը դիմելու և նրա ռազմական օգնությունը ստանալու իրավունքից և հնարավորությունից:
Գլխավոր քարտուղարը պատասխանելով դաշինքից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին, պարզաբանել է, որ նման որոշում կարող է ընդունվել, եթե համապատասխան կետն ընդգրկվի օրակարգում: Այս հարցի քննարկման նախաձեռնողը կարող է լինել ինչպես նախագահող երկիրը, այնպես էլ ՀԱՊԿ ցանկացած այլ անդամ։
Մասադիկովն ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի կողմից համակարգված խախտումների վրա. Հայաստանը 2024 թվականից անդամավճար չի վճարել ու քվոտաներ չի լրացրել կազմակերպության մարմիններում։ Այս փաստերը, նրա խոսքով, համապատասխանում են ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին, որը նախատեսում է մասնակից պետության ձայնի իրավունքի սահմանափակման հնարավորություն: Միաժամանակ, Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է պարբերաբար ներկա գտնվել կազմակերպության Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստերին:
ՀԱՊԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանն իր դաշնակիցներից հեռացնելու ՆԱՏՕ-ի ձգտման մասին: Նիկոլը փաստորեն կատարում է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի եթե չասենք հանձնարարությունը, ապա առնվազն ցանկությունը, ինչը Ռուսաստանի աչքից չի կարող աննկատ մնալ ու չունենալ համապատասխան հետևանքներ…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

