Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արդարության հետքերով․ երբ իրավական անգրագիտությունը դառնում է պետական ճգնաժամ

Արդարության հետքերով․ երբ իրավական անգրագիտությունը դառնում է պետական ճգնաժամ
24.10.2026 | 12:09

Արդարադատությունն այն անտեսանելի հենասյունն է, որի վրա խարսխված է յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն։ Սակայն, երբ դատավորի աթոռը զբաղեցնում են պատահական կամ հովանավորչությամբ առաջ մղված անձինք, օրենքն ու արդարությունը վերածվում են էժանագին թատրոնի, իսկ դրա հետևանքները ստիպված է լինում կրել ողջ հասարակությունը։
Ինչպես է անհեռատեսությունը քաոս ծնում
Դատավորի առաքելությունը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, անաչառություն և, ամենակարևորը, պատասխանատվության խոր զգացում։ Երբ համակարգում որոշումները կայացվում են անգրագիտության կամ ուրիշի կամքին ենթարկվելու հետևանքով, առաջանում է շղթայական ռեակցիա, որը խաթարում է պետական ու հասարակական ինստիտուտների բնականոն գործունեությունը։
Եկեղեցական ներքին կյանքին ու կանոնակարգերին աշխարհիկ դատարանների ապօրինի միջամտությունն այս ամենի վառ ապացույցն է։
«Հենց նույն դատավոր Էդգար Հովհաննիսյանն էր 2026թ. հունվարին այդ հայցադիմումն ի սկզբանե վարույթ ընդունել և նույնիսկ հայցի ապահովման միջոց կիրառել (արգելելով Մայր Աթոռին խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանն ու ֆինանսական հաշիվների տնօրինմանը)։
Հենց նրա այդ սկզբնական որոշման պատճառով էլ իրավիճակը խճճվեց ու հասավ նրան, որ Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ քրեական գործեր հարուցվեցին՝ դատական ակտը չկատարելու/խոչընդոտելու մեղադրանքով։ Իսկ ամիսներ անց՝ ամբողջ աղմուկից հետո, նույն դատավորը նոր «նկատեց», որ վեճն ընդհանրապես քաղաքացիական դատարանի քննելիք հարցը չէր ու կարճեց վարույթը։
Որոշման հետ գուցե համամիտ լինենք, բայց որոշողի տեսակն է նույնը։ Հոր հովանավորչությամբ դատավոր դարձած այդ տզրուկը՝ Էդգարը, ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ բարոյական սահման ունի։ Նմանների արած անգամ ճիշտ քայլը չի լվանում իրենց կիսագրագետ ու անհոգի էությունը։
Համակարգային ճգնաժամի իրական դեմքը
Այս դեպքը հստակ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել, երբ արդարադատությունը վստահվում է անարժաններին։ Երբ դատավորը սկզբում վարույթ է ընդունում մի գործ, որն ընդհանրապես դուրս է քաղաքացիական դատավարության տիրույթից, իսկ հետո՝ ամիսներ անց, նոր հասկանալով իր արածի ծանրությունը, կարճում է այն, դա ոչ թե արդարադատության հաղթանակ է, այլ համակարգի սնանկության ցուցադրություն։
Արդարությունը միայն օրենսգրքերի հոդվածները չեն․ արդարությունը մարդկանց խղճի, բարոյականության և պատասխանատվության սինթեզն է։ Իսկ այն համակարգը, որտեղ որոշումներ կայացնողները զուրկ են բարոյական սահմաններից ու պատշաճ կրթությունից, վաղ թե ուշ կանգնելու է պատմության ու հասարակության անողոք դատաստանի առջև։

Արևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ