Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արտահերթ ընտրությունների հաշվարկն ու Փաշինյանի շանտաժի տրամաբանությունը

Արտահերթ ընտրությունների հաշվարկն ու Փաշինյանի շանտաժի տրամաբանությունը
24.10.2026 | 12:49

Արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարն ու դրա հետ կապված գործոնները.
1. Ընտրազանգվածի կայունությունը. Նախորդ ընտրություններում Փաշինյանին չընտրած քաղաքացիները, մեծ հավանականությամբ, էլի իրեն չեն ընտրի։ Իսկ դա քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին է։
2. «Ընտրակաշառքի» գործոնը. Պետական լծակներով իրականացվող քայլերի (թոշակների բարձրացում, առողջապահության համակարգի փոփոխություններ, զինվորական ծառայության կրճատում) միջոցով ձայներ ապահովելու հնարավորությունն այս անգամ բավական կրճատվելու է, քանի որ հասարակության մի ստվար հատված արդեն հասկացել է դրանց բացառապես նախընտրական բնույթը։
3. Խորհրդարանական ընդդիմության վիճակը. Ներկա խորհրդարանական ընդդիմությունը, հնարավոր է, ավելի քիչ ձայն հավաքի։ Այստեղ կարող են ազդել մի քանի հանգամանքներ։
4. Իշխանության թուլացումը. Գործող իշխանությունը ձայներ է կորցնելու հենց արտահերթ ընտրությունների գնալու փաստի պատճառով, քանի որ դրանով կցուցադրի իր թուլությունն ու հարցեր լուծելու անկարողությունը։
5. Ընտրակեղծիքների սահմանը. Առանց ավելի մեծ ծավալի ընտրակեղծիքների, քան իշխանությունն իրականացրել է նախորդ անգամ, վերարտադրվելն ուղղակի հնարավոր չէ։
Պարզ է, որ այս ամենը հրաշալի հասկանում է նաև Փաշինյանը։ Ուրեմն ինչո՞ւ է նա խոսում սրա մասին։
1. Շանտաժի ենթարկել խորհրդարանական ընդդիմությանը, որպեսզի վերջինս համագործակցի իր հետ։
2. Ընդդիմության այն պատգամավորներին, որոնք նախատեսվող հաջորդ ընտրությունների արդյունքներով այլևս պատգամավոր դառնալու շանսեր չունեն, «անասնագողության» մեթոդներով բերել իշխանական դաշտ։
3. Գուցե Փաշինյանն ուղղակի ուզում է հեռանա՞լ։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ․Գ․
Եթե արտահերթ ընտրությունների պատճառը դառնալու է Սահմանադրության փոփոխությունների հարցը, ապա բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այդ փոփոխություններին, պետք է միասնական ճակատով մասնակցեն ընտրություններին՝ անկախ գաղափարական, մարտավարական կամ աշխարհաքաղաքական ուղղությունների տարբերությունից։ Իհարկե՝ նախօրոք հռչակելով հստակ պարտավորություն. իշխանության գալու դեպքում անմիջապես անցկացնել նոր, արդար ընտրություններ։
Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ