Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երբ չես հասկանում ինչ անել պատահմամբ ձեռքդ ընկած ազատության ու իրավունքի հետ

Երբ չես հասկանում ինչ անել պատահմամբ ձեռքդ ընկած ազատության ու իրավունքի հետ
24.10.2026 | 13:37


Ո՞վ է մեր տկար ուղեղը մտցրել այն միտքը, որ մարդիկ ինչքան ավելի ազատ լինեն և ավելի շատ իրավունքներ ունենան, այնքան լավ։

Ո՞նց կարող է լավ լինել այն դեպքերում, երբ մարդը չի իմանում, թե ինչ անի պատահական ձևով իր ձեռքն ընկած ազատության ու իրավունքի հետ։

Մի բան է, եթե դու ազատությունն ու իրավունքը պայքարով ես գրավում ու գիտես դրանց գինը և բոլորովին այլ բան է, եթե այն հանգամանքների բերումով է քո անկարող ձեռքն ընկնում։

Այսինքն, որևէ մեկին ազատություն ու իրավունքներ տալով նրա լավ լինելու հարցը լուծվել չի կարող, քանի որ դրա համար պետք են նաև շատ այլ բաներ, ներառյալ՝ անհրաժեշտ պայմաններ և, առաջին հերթին, ինքնակառավարման ունակություն։

Վերջինս էլ այն է, որ հասկանում ես, թե դու ով ես, ի՞նչ ես ուզում ու դեպի ուր ես գնում, կարո՞ղ ես դա անել, թե ոչ, ուրիշներն ովքեր են, նրանք ի՞նչ են ուզում, ով ինչ ուժ ու ռեսուրս ունի, տվյալ պայմաններում լավագույնս ապրելն ինչ է նշանակում և այլն։

Իսկ տվյալ պայմաններում հասկանալու համար, թե ի՞նչ է նշանակում հնարավորինս լավ ապրելը, նշանակում է հասկանալ այն պարզ բանը, որ ապրելու համար անհրաժեշտ բարիքները լինում են սահմանափակ քանակությամբ, իսկ լավ ապրելու համար էլ պետք է տիրանալ ինչքան հնարավոր է ավելի շատ բարիքի։

Վերջինս էլ, այսինքն, ավելի շատ բարիքների տիրանալը, կատարվում է ուժով ու խելքով, որոնց բացակայության դեպքում էլ լավ ապրելու մասին պետք է մոռանալ և սկսել մտածել հարաբերականորեն նորմալ կյանք ունենալու հնարավոր տարբերակների մասին։

Այս ու նման կարգի այլ բաները պետք է հասկանալ, եթե ուզում ես ու կարող ես մարդավայել կյանք ունենալ, որն էլ ուժ ու խելք չունենալու դեպքում էլ անհամատեղելի է թուրը հանելու ու սրան-նրան փրթելու մանկական գաղափարի հետ։

Չմոռանամ ասել նաև, որ առանց կրթություն ու կազմակերպվածություն ունենալու ուժ ու խելք ունենալը բացառվում է։

Եվ, հետո էլ, պետք չէ շփոթել իրար հետ տակտիկական ու ստրատեգիական հաղթանակները, քանի որ տակտիկապես հաղթելով, բայց կազմակերպական խելք չունենալով, կարող ես ստրատեգիապես պարտվել, այն, ինչը որ կատարվեց մեզ հետ Արցախի հարցում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ