Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պետության ինստիտուցիոնալ հիմքերին վերաբերող զիջումները խորքային ճգնաժամի հավաստանշում են

Պետության ինստիտուցիոնալ հիմքերին վերաբերող զիջումները խորքային ճգնաժամի հավաստանշում են
24.10.2026 | 14:09


Շատերը հարցնում են, թե Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը կամ Թուրքիայի պահանջով Արարատից` որպես ազգային սիմվոլ և ինքնության խորհրդանիշ, հրաժարվելը, և այլն..., չբավարարելը մեզ ի՞նչ կտա։ Միևնույն է, դրանք մերը չեն ֆիզիկապես:
Նման հարց, իհարկե, կարող է ծագել մարդկանց գլխում, ովքեր չգիտեն, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, ինչպե՞ս են պետությունները ստեղծում ուժ պրոյեկտելու ցատկահարթակները և ինչպես են դրանք իրականացնում։
Ադրբեջանի կամ Թուրքիայի կյանքում նյութական իմաստով ոչինչ չի փոխվի` ո՛չ նրանց պահանջները բավարարելը, ո՛չ չբավարարելը։
Նույնը գուցե կարելի է ասել Հայաստանի մասին, բայց...
Բայց եթե խնդրին նայենք ոչ թե մատերիալիստական, այլ ֆունկցիոնալ և կոնստրուկտիվիստական մոտեցմամբ, խնդիրը լրիվ կփոխվի:
Ինքնությունը ձևավորում է հարատևման կամքը, ձևը և կենսագործելու իմաստը։
Երրորդ երկրին քո կամքը պարտադրելը` նույնիսկ ամենաանիմաստ հարցերում, ստեղծում է նարատիվային ուժ պրոյեկտելու դաշտ և հնարավորություններ։ Նարատիվային ուժի կիրառման նպատակն է ստեղծել հիմքեր կոշտ կամ փափուկ ուժ պրոյեկտելու համար։ Կոշտ ուժը դրսևորվում է ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ, տնտեսական կամ ենթակառուցվածքային շրջափակումների կամ շանտաժների միջոցով։
Հետևաբար, երկարաժամկետ հեռանկարում ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում, որը վերաբերում է պետության ինստիտուցիոնալ հիմքերին, առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկեր։
Պետության ինստիտուցիոնալ հիմքերին վերաբերող զիջումները զիջում չեն պարզապես, այլ պետության խորքային ճգնաժամի սկիզբ և ինքնիշխանության սահմանափակման մասին հավաստանշում։

Արա Լ. Պողոսյան
Դիտվել է՝ 118

Մեկնաբանություններ